Overview

«Ալֆա Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, ակնհայտ դրսևորված անալիտիկ ունակություններով, մարքեթինգային ու վաճառքների կառավարման գիտելիքներով մասնագետների՝  Ընկերության առանձին ապրանքային ուղղությունների՝ կատեգորաների կառավարման, վաճառքների առաջխաղացման ու պլանավորման համար:

Responsibilities:

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ, 
  • Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
  • Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, համագործակցել նոր մատակարար ընկերությունների հետ, ձեռք բերել Ընկերության համար լավագույն պայմաններ, 
  • Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
  • Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով Ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և  ապահովել դրա իրականացումը,
  • Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
  • Կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
  • Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
  • Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները, 
  • Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների, 
  • Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
  • Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
  • Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
  • Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը։ 

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում,
  • Աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքների կառավարման ոլորտում,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ, 
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • MS office փաթեթի գերազանց իմացություն, 
  • Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն:

About Alfa Pharm CJSC

Alfa-Pharm engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia.