Overview

Responsibilities:

  • Իրականացնել Կոնտակտային կենտրոնի աշխատանքների պլանավորում, կազմակերպում և համակարգում՝ ապահովելով բարձր որակ և արդյունավետություն
  • Կազմել Կոնտակտային կենտրոնի աշխատանքների ժամանակացույցը՝ աշխատակիցների ճիշտ բաշխումը ապահովելու նպատակով
  • Կազմել Կոնտակտային կենտրոնի աշխատանքի արդյունքների/ցուցանիշների վերաբերյալ օրական, շաբաթական հաշվետվություններ, ինչպես նաև աշխատանքի գնահատման արդյունքների վերաբերյալ ամսական հաշվետվություններ
  • Կազմակերպել և կառավարել Կոնտակտային կենտրոն մուտք եղած ամբողջ տեղեկատվության մշակման և վերահասցեագրման գործընթացը
  • Թարմացնել տվյալների բազան` ներառելով յուրաքանչյուր հաճախորդի կարգավիճակի և այլ տվյալների ցանկացած փոփոխություն
  • Մշակել հաճախորդների հեռախոսազանգերը, գրանցել տեղեկություններն ու հաղորդագրությունները և հղել դրանք համապատասխան բաժիններին
  • Ուսումնասիրել հաճախորդների կողմից  ներկայացված խնդիրներն ու հետևել դրանց լուծման գործընթացին
  • Իրականացնել Կոնտակտային կենտրոնում հեռախոսային սպասարկման որակի վերստուգման/մոնիթորինգի աշխատանքներ
  • Մասնակցել Կոնտակտային կենտրոնի աշխատանքների արդյունավետությունը բարելավելու նպատակով տրամադրվող լուծումների ու աշխատանքային գործիքների մշակման և ընտրության գործընթացներին
  • Տեղեկացնել Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին Ընկերության քաղաքականությունների և ընթացակարգերի ցանկացած փոփոխության մասին
  • ՄՌԿ բաժնի հետ իրականացնել նոր աշխատակիցների հավաքագրումը, քննարկել առկա աշխատակիցների ուսուցման/վերապատրաստման կարիքները և հետևել ուսուցման/վերապատրաստման գործընթացի բարեհաջող իրականացմանն ու ձեռք բերված գիտելիքների կիրառմանը
  • Իրականացնել աշխատակիցների աշխատանքի գնահատում՝ ապահովելով առողջ աշխատանքային միջավայր և բարձր մոտիվացիա
  • Ընթացիկ աշխատանքների մասին հաշվետու լինել Մանրածախ սպասարկման վարչության ղեկավարին

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է կառավարման կամ բիզնեսի ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում, ցանկալի է կոնտակտային/զանգերի կենտրոնում
  • Հաճախորդների սպասարկման ոլորտում հարուստ գիտելիքների և փորձի առկայություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ և ուշադրություն մանրուքներին
  • Առաջնորդության և կառավարման գերազանց հմտություններ,
  • Միջանձնային շփման և ակտիվ լսելու ունակություն,
  • Լարված և սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • MS Office ծրագրային փաթեթին (Word, Excel, Power Point, Outlook) տիրապետում

About Easy Pay LLC

Easy Pay LLC provides payment services. The Company was established in Armenia in 2014. For further information, please, visit: www.easypay.am.