Overview

Responsibilities:

  • Բանկի կորպորատիվ հաճախորդների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, վարկունակության և վճարունակության գնահատում, 
  • Ընկերության (Ընկերությունների խումբ, Հոլդինգ) ֆինանսական/կառավարչական հաշվետվությունների հիման վրա վերլուծության իրականացում, դրամական միջոցների շարժի վերլուծություն և կանխատեսում, ամփոփ եզրակացության պատրաստում` վարկի մարման հնարավորությունը հաստատելու համար,
  • Շուկայի վերլուծություն` ելնելով վարկառուի գործունեության տեսակից,
  • Վարկային ռիսկի գործոնների վերլուծություն և դրանց նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում՝ կապված առանձին նախագծերի ֆինանսավորման հետ,
  • Վարկավորման կառուցվածքավորում և վարկային գործընթացի կազմակերպում, վերահսկում, փոխհամագործակցություն Բանկի այլ ստորաբաժանումների հետ` վարկաին գործարքների իրականացման գործընթացում,
  • Ամբողջական վարկային գործի կազմում, գործարքի որոշման կայացման վերաբերյալ նախագծի պատրաստում և ներկայացում Բանկի վարկային կոմիտեի քննարկմանը, 
  • Կորպորատիվ հաճախորդների գծով Բանկի մասնաճյուղային ցանցից ստացված վարկային հայտերի ստուգում, գործարքի կառուցվածքավորման վերահսկում:

Required Qualifications:

  • Բարձրագույն տնտեսագիտական/տեխնիկական կրթություն (ACCA կդիտարկվի
  • որպես առավելություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
  • MS office–ի, LSBank-ի լավ տիրապետում,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ տիրապետում,
  • Անալիտիկ մտածելակերպ,
  • Փոփոխություններին պատրաստակամություն,
  • Պատասխանատվություն արդյունքի համար,
  • Թիմային աշխատանք,
  • Կազմակերպչական հմտություններ: