Overview
LEVI’S is looking for a Levi’s Store Manager.
Responsibilities:
Աշխատանքային պարտականություններն են՝
- Աշխատել խանութում՝ թիմային միջավայրում։
- Ապահովել աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների իրականացումը։
- Ապահովել աշխատակիցների իրազեկությունը ընկերության կանոնակարգին։
- Հետևել մասնաճյուղի կարգուկանոնին, մաքրությանը, սպասարկման որակին:
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը։
- Նախաձեռնել առևտուրը բարելավվելու համար խանութ-սրահի աշխատանքում բարեփոխումներ։
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին։
- Պատրաստակամ լինել միաժամանկ մի քանի առաջադրանք կատարել։
- Բանավոր և գրավոր հաղորդակցվել հաճախորդների հետ, դուրս գալ խնդրահարույց իրավիճակներից։
- Աշխատել Excel համակարգի հետ արագ և պատասխանատու կերպով կատարել բոլոր առաջադրանքները։
- Անհրաժեշտության դեպքում օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ։
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և սեմինարներին և թեստավորմանը։
- Պլանավորել օրական, շաբաթական, ամսեկան և տարեկան թիրախային վաճառքները, նաև մոտիվացնել աշխատակիցներին՝ ապահովելու և գերազանցելու պլանավորված արդյունքները։
- Վերլուծել վաճառքի արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ։
- Աշխատանքային ժամերը շաբաթական կազմում են 44 ժամ՝ մեկ հանգստյան օրով։
Required Qualifications:
Պահանջվող որակավորումներն են՝
- Պարտադիր ղեկավարման աշխատանքային փորձ` բրենդային խանութում-սրահում։
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն։
- Ռուսերենի և անգլերենի (պարտադիր) իմացություն։
- Անկախ աշխատանքային փորձից՝ մարդկանց, մարդկանց խմբեր ղեկավարելու հմտություն
- Խնդիրները ըստ կարևորության դասակարգելու, արագ և ամբողջական լուծում տալու կարողություն։
- Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ։
- Փոփոխություններին արագ և հեշտությամբ հարմարվելու կարողություն։
- Ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն։
- Excel ծրագրի mid-level տիրապետում
- Ադմինիստրատիվ, ֆինանսական, համակարգչային հմտություններ (MS Office, HC)