Overview

Responsibilities:

Ֆինանսավորման հաստատման համաձայն վարկային գործիքների փաստաթղթային և ծրագրային ձևակերպումների իրականացում, մասնավորապես.

  • Ֆինանսավորման հաստատման, ՀՀ օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների համաձայն փաստաթղթային փաթեթի ամբողջականության ստուգում,
  • բացակայող փաստաթղթերի համալրում,
  • փաստաթղթային պայմանագրային փաթեթի կազմում, ներկայացում նոտարական վավերացման և գրավի իրավունքի պետական գրանցման /անհրաժեշտության դեպքում/,
  • կազմված պայմանագրերի համաձայն համապատասխան ձևակերպումների իրականացում «Գործառնական օր» համակարգում,
  • ֆինանսավորման փաստացի տրամադրում հաշիվներին,
  • «Գործառնական օր» համակարգում հաշվառված ֆինանսական գործիքների վարում և սպասարկում կարգաբերումների և խմբագրումների առումով։

Հաճախորդների դիմումների պատասխան գրությունների պատրաստում, մասնավորապես.

  • Հաճախորդների դիմումների պատասխան գրությունների, տեղեկանքների պատրաստում և տրամադրում՝ բանկում գործող ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

Այլ գործառույթներ․

  • Բանկի ներքին վերահսկողության, ներքին և արտաքին աուդիտների, մոնիթորինգի ստորաբաժանումների կողմից կազմված միջոցառումների պլանների հիման վրա արձանագրված թերությունների և բացթողումների շտկումների իրականացում:
  • Կարգավորող և վերահսկող մարմիններին, Բանկի համար ծառայություն մատուցող ընկերություններին անհրաժեշտ աջակցության և տեղեկատվության տրամադրում։
  • Ղեկավարների  այլ հանձնարարականների կատարում։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
  • Բանկային օրենսդրության իմացություն,
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում,
  • Սթրեսակայունություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։