Overview
“ASEDL LLC” is looking for a “Marketing Specialist”.
Responsibilities:
- Մասնակցում և իրականացնում է Ընկերության մարքեթինգային եւ հաղորդակցման ռազմավարությունները` հավաստիանալով, որ այն ծառայում է Ընկերության ընդհանուր ռազմավարությանը և ներքին մշակույթին;
- Իրականացնում է ընթացիկ շուկայական հետազոտություններ և վերլուծություններ, հանդես է գալիս Ընկերության շուկայական մասնաբաժինը ընդլայնելու առաջարկություններով;
- Մասնակցում է ընկերության տարեկան և սեզոնային գնային ռազմավարության մշակմանը ըստ ապրանքատեսակի և գնորդների սեգմենտների;
- Պատրաստում է ապրանքների զեղչման հատուկ միջոցառումներ, կապված տոների կամ այլ իրադարձությունների հետ;
- Վաճառքի բաժնի հետ համատեղ կատարում է վաճառքների վերլուծություն և հայտնաբերում է ապրանքների վաճառքների անկման պատճառները;
- Կատարում է ապրանքների պորտֆելի վերլուծություն,հանդես է գալիս առաջարկություններով;
- Ապահովում է մարքեթինգի բաժնի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը տարվա համար սահմանված մարքեթինգային նպատակներին հասնելու համար;
- Կազմակերպում և իրականացնում է կազմակերպության արտադրանքի և ներմուծված ապրանքանիշերի գովազդը, ապահովում է այդ ապրանքանիշերի և Ընկերության ճանաչելիությունը;
- Կազմակերպում և վերահսկում է սոցիալական կայքերում Ընկերության առաջարկների գովազդը;
- Համագործակցում է այլ ընկերությունների հետ Ընկերության մարքեթինգային ռազմավարությունը իրականացնելու համար
Required Qualifications:
- Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն;
- 1-2 տարվա աշխատանքային մասնագիտական փորձ;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Պլանավորման ունակություն;
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն;
- Բանակցելու ունակություն;
- Թիմում աշխատելու կարողություն.