Overview

Responsibilities:

  • Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ աշխատանքների իրականացում “Middle" ռեժիմում` զանգեր, հանդիպումներ, այցելություններ, բանակցություններ, 
  • Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված բոլոր գործընթացների վերահսկում, 
  • “Middle" ռեժիմ դասակարգված ժամկետանց պարտավորությունների պորտֆելի գծով վերլուծություների իրականացում, պորտֆելի բարելավում, 
  • Խնդրահարույց վարկերի հավաքագրմանն ուղղված հատուկ գործողություններ (հաճախորդի որոնում),
  • Գրավադրված գույքի առկայության ստուգում, համապատասխան հաշվետվությունների պատրաստում եւ ներկայացում,
  • Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների՝ գրավադրված գույքի բռնագանձման գործընթացի կազմակերպում և իրականացում,
  • Ժամկետանց պարտավորությունների վերադարձման ուղիների մշակում, ներդրում,
  • Խնդրահարույց վարկերի հետ աշխատանքների վարչության  հանձնարարությամբ իր գործառույթների շրջանակներում այլ պարտականությունների իրականացում։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ իրավունքի ոլորտում,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է, 
  • Բանկային / վարկային օրենսդրության իմացություն,
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն, ռուսերեն լեզուների բավարար իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի գերազանց իմացություն, 
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ, 
  • Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն, 
  • Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
  • Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։