Overview

Responsibilities:

  • Հիփոթեքային վարկավորման կենտրոն մասնաճյուղում վարկային հայտերի ընդունում, կրոս վաճառքների իրականացնում,
  • Կառուցապատող կազմակերպությունների հետ բանակցությունների վարում` նոր գործընկերներ ներգրավելու նպատակով,
  • շուկայի վերլուծությունների իրականացում, գործող/պոտենցիալ գործընկերների և հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
  • Բանկի համար առանցքային կառուցապատողների հաճախորդների համար վարկավորման արտոնյալ պայմանների փաթեթի մշակում և ներկայացում,
  • Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պրեզենտացիաների կազմակերպում և անցկացում,
  • Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների գովազդային նյութերի տարածում, պրոդուկտի ներկայացում,
  • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Պոտենցիալ հաճախորդների ցանկի պատրաստում, վարում, հաճախորդների ներգրավում,
  • Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում հիփոթեքային վարկավորման վերաբերյալ,
  • Հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշների և կարգերի համապատասխան:

Required Qualifications:

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Բանկային գործի և ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու և որոշումների կայացման գերազանց հմտություններ,
  • Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման զարգացած հմտություններ,
  • Ժամանակի կառավարման զարգացած հմտություններ,
  • Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • Բանակցություններ վարելու և վաճառքի զարգացած հմտություններ,
  • Բիզնես էթիկայի նորմերի իմացություն և հետևում,
  • Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
  • Լարվածության տակ աշխատելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,
  • Զարգացած համակարգչային հմտություններ (MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook), LSBank),
  • Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր):