Overview
Responsibilities:
- Մշակել և իրականացնել ընկերության կադրային քաղաքականությունը,
- Ապահովել ընկերության օպտիմալ կազմակերպչական կառուցվածքը, դրան համապատասխան յուրաքանչյուր ստորաբաժանման հաստիքացանկերը և աշխատանքի նկարագրերը,
- Վերլուծել և գնահատել կազմակերպության կադրերի պահանջարկը և դրա ապահովման հնարավոր աղբյուրները,
- Ապահովել ընկերությունը համապատասխան որակավորում ունեցող կադրերով,
- Օժանդակել կառուցվածքային ստորաբաժանումների նույնականացնելու իրենց կադրային պահանջները և կազմակերել բուն հավաքագրման գործընթացը,
- Ուսումնասիրել աշխատաշուկայում աշխատավարձերի փաթեթների պայմանները և կատարել համեմատական վերլուծություն,
- Մշակում է աշխատողների աշխատանքային շահագրգռվածությունը բարձրացնելու համալիր միջոցառումներ,
- Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքները,
- Մշակել և թարմացնել ընկերության վարվելակերպի ներքին կանոնակարգերը, մշակել և ներդնել պարտադիր Կորպորատիվ վարքագծի կանոնների կոդեքս:
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձի
- Բանկային գործի լավ իմացություն
- Աշխատանքային օրենսդրության բազային իմացություն
- Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի գիտելիքներ և/կամ փորձ, այդ թվում՝ հարցազրույցներ վարելու, համապատասխան վերապատրաստումներ կազմակերպելու, վարելու, կատարողականի գնահատման, խրախուսման համակարգերի և ՄՌԿ ոլորտի այլ ուղղությունների վերաբերյալ
- Դասընթաց վարելու փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
- MS Office գերազանց իմացություն