Overview

Responsibilities:

Ներքին լոգիստիկ աշխատանքներ՝

  • Կազմակերպել ապրանքների պահեստավորման և պահեստից ապրանքների ելքի աշխատանքները
  • Բաշխել ամենօրյա առաքման ենթակա ապրանքների ցանկը՝ ըստ վաճառքի համապատասխան ուղղությունների
  • Կազմակերպել առաքիչների աշխատանքը և բաշխել գործառույթները
  • Լուծել ընթացիկ խնդիրները և կարգավորել ապրանքների վերադարձի հետ կապված հարցերը

Արտաքին լոգիստիկ աշխատանքներ՝

  • Կազմակերպել և համակարգել պատվերի և  բեռնափոխադրման ամբողջ գործընթացը
  • Ակտիվ նամակագրություն և հեռախոսային կապ հաստատել բեռափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ` բանակցելու տրանսպորտային ժամկետները, պայմանները և արժեքները
  • կազմել և ապահովել բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի՝ ներմուծմանը/արտահանմանը վերաբերվող փաստաթղթերի ամբողջականությունը (պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, այլն)

Ընդհանուր աշխատանքներ

  • Պատրաստել և պահպանել առաքման ժամանակացույց, շփվել բոլոր համապատասխան մարմինների հետ
  • հետևողական լինել լոգիստիկայի ողջ ընթացքին և ապահովել բեռնափոխադրման անխափան գործընթացը
  • Կազմել և տրամադրել  հաշվետվություն` աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ կազմակերպության ղեկավար անձնակազմին (պայմանագրերի կնքում, պատվերների կատարման և մատակարարումների արդյունքների վերլուծություններ, հաշվետվություններ)
  • Իրականացնում է պաշտոնից բխող այլ գործառույթներ

Required Qualifications:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն;
  • ներմուծման/արտահանման, բեռնափոխադրման ոլորտում աշխատանքային փորձ;
  • MS Office-ի վարժ իմացություն;
  • գործնական գրագետ նամակագրության ապահովում;  
  • միջազգային մակարդակով բանակցություններ վարելու ունակություն;
  • Հայերենի վարժ իմացություն, ռուսերենի լավ իմացություն;
  • Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Պահանջվող Հմտություններ՝

  • Կազմակերպչական ունակություններ
  • Արդյունավետ հաղորդակցվելու կարողություն
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն
  • Ժամանակի կառավարման կարողություն
  • Ուշադրություն մանրուքներին