Overview

Responsibilities:

  • Վերլուծել և ուսումնասիրել Ընկերության առանձին ոլորտներին առընչվող գործառնական , փոխգործակցության շղթաները,
  • Իրականացնել ընկերության բիզնես-գործընթացների` ներքին և արտաքին կարգերին և օրենքներին համապատասխանելիության ստուգումներ՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից անհրաժեշտ եզրակացություններ ստանալու հիմքով,
  • Իրականացնել Ընկերության ներքին ընթացակարգերի/քաղաքականության և հաշվետվողականության համապատասխանության մոնիթորինգ,
  • Ընկերությունում արդյունավետ համապատասխանության ծրագրի մշակում և իրականացում,
  • Այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ բիզնես գործունեության փոփոխության վերլուծության ապահովում՝ դրանց համապատասխանության համալիր ռիսկը գնահատելու նպատակով,
  • Իրականացնել ստորաբաժանումների գործունեության պլանային և արտահերթ ստուգումներ, ինչպես նաև կատարել այլ` ոչ բիզնես գործընթացներին վերաբերող ուսումնասիրություններ և ստուգումներ, մասնավորապես` Ընկերության ֆինանսական գործունեության և հաշվետվողականության վերաբերյալ,
  • Ընկերության տարբեր ստորաբաժանումներ և մասնաճյուղեր տեղում այցելությունների միջոցով նրանց օրենքների և կանոնակարգերի համապատասխանության գնահատում, ինչպես նաև հնարավոր համապատասխանության ռիսկերի վերհանում,
  • Ներկայացնել հաշվետվություններ իր վերահսկողական գործառույթների արդյունքում ի հայտ եկած եզրահանգումների, խախտումների, անհամապատասխանությունների և առաջարկների վերաբերյալ,
  • Իրականացնել հետստուգման աշխատանքներ և մոնիթորինգ, 
  • Համակարգել գործարքների մոնիթորինգի և վերլուծության,անհրաժեշտության դեպքում հաճախորդների պատշաճ և հավելյալ ուսումնասիրության գործընթացները,
  • Համակարգել զեղծարարության դեպքերի ուսումնասիրությունը, դրանց պատճառահետևանքային կապերի և ներքին հսկողական համակարգի թերի կողմերի բացահայտումը,
  • Իրականացնել հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականներ։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է` ֆինանսական, մաթեմատիկական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային, աուդիտի կամ ներքին վերահսկողության ոլորտներում, 1 տարվա ղեկավարման փորձը ցանկալի է,
  • Բանկային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային հմտություններ (MS Office (Word, Excel)),
  • Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն ու ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Վերլուծական և ռիսկերի բացահայտմանը միտված զարգացած մտածողություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և կազմակերպչական հմտություն,
  • Թիմում աշխատելու և ղեկավարելու հմտություն,
  • Կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարման ունակություն,
  • Բարդ իրավիճակներում ճիշտ և արագ կողմորոշվելու ունակություն,
  • Հուսալիություն, ազնվություն և ուշադրություն մանրուքներին։

About Easy Pay LLC

Easy Pay LLC provides payment services. The Company was established in Armenia in 2014. For further information, please, visit: www.easypay.am.