Overview
Responsibilities:
Աշխատանքային պարտականությունները տարանջատված են ըստ կատարողական երկու հիմնական նպատակի`
- Հավաքագրել, համակարգել և մշակել ՀՀ ԲՏԱ ոլորտի զարգացմանը խթանող նորարարական գաղափարներ և իրականացնել բարեփոխային ռազմավարական քայլեր։
- Աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցության։
Առաջին նպատակ՝
համակարգել, մշակել ՀՀ ԲՏԱ ոլորտի զարգացմանը խթանող նորարարական գաղափարները և իրականացնել բարեփոխային ռազմավարական քայլեր։
Բնորոշ պարտականություններն են՝
- Կազմակերպել ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտին վերաբերող սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակման աշխատանքներ,
- Համակարգել տեխնոլոգիական ընկերությունների, բուհերի և արդյունաբերության արդյունավետ համագործակցության մեխանիզմների մշակման և իրականացման աշխատանքները,
- Ապահովել ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությունը, և նպաստել նոր կենտրոնների ստեղծման ծրագրերի մշակմանը և իրականացմանը,
- Ուսումնասիրել հանրապետության տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը, վերլուծել և հանդես գալ բարեգործային ռազմավարական քայլերի վերաբերյալ առաջարկություններով։
- Նպաստել ՀՀ և միջազգային կառույցների միջև երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման բարելավմանը։
Երկրորդ նպատակ՝
աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցության
Բնորոշ պարտականություններն են՝
- Նպաստել աշխատակիցների կողմից առաջարկների ներկայացման գործընթացներին,
- Համակարգել, ղեկավարել աշխատանքների ու գործառույթների բաշխումը աշխատակիցների միջև,
- Ըստ անհրաժեշտության աջակցել և վերահսկել գործընկերների աշխատանքը՝ խնդիրները բացահայտելու և լուծելու նպատակով,
- Ըստ անհրաժեշտության՝ կազմակերպել համապատասխան վերապատրաստումներ, զարգացման ծրագրեր,
- Աջակցել բոլոր փոխկապակցված օղակների աշխատանքի համագործակցային և համակարգային բնույթին։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն,
- 4+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ կապված ստարտափ էկոհամակարգի, գաղափարների վերլուծության, իրականացման և առևտրայնացման հետ,
- Հանրային ծառայության 3+ տարվա ստաժը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրագետ հաղորդակցվելու ունակություն,
- Հետազոտությունների սկզբունքներին և հիմնական մեթոդներին տիրապետում
- Վերլուծական միտք և խնդիրների արագ լուծելու կարողություն,
- Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ,
- Կառավարչական տարբեր օղակների հետ համագործակցելու փորձառնություն,
- Դժվարին պայմաններում որոշումներ կայացնելու և խնդիրների լուծման կարողություն,
- Ռազմավարական մտածելակերպ՝ կազմակերպական և ղեկավարման ակնառու փորձառնությամբ։