Overview

“Armenian Tobacco Company” is looking for a “Power engineer”.

Responsibilities:

  • Էլեկտրականության, էներգասնուցող համակարգերի հետ կապված տեխնիկական սպասարկման աշխատանքների պարբերականության և ծավալների սահմանում` համաձայն տեխսպասարկման ձեռնարկների,
  • Նոր սարքավորումների մոնտաժում, էլեկտրական միացումների իրականացում,
  • Էլեկտրական գծագրերի կազմում, վերլուծում և մեկնաբանում,
  • Էլեկտրական սարքավորումների, էներգահամակարգերի աշխատանքի հսկողություն, ընթացիկ սպասարկում,
  • Օժանդակ տնտեսությունների շահագործում և տեխսպասարկման աշխատանքների կազմակերպում,
  • Անհրաժեշտ պահեստամասերի համալրման կազմակերպում,
  • Համագործակցություն օտարերկրյա մասնագետների և սարքավորումների մատակարարների հետ  սարքավորումների տեխնիկական զննման, վերանորոգման և խորհրդատվության նպատակով,
  • Տեխնիկական փաստաթղթերի կազմում, վարում,
  • Էլ. հոսանքի, գազի, ջրի ծախսի վերահսկում և դրանց խնայողության հնարավորությունների բացահայտում,
  • Հաշվետվությունների ներկայացում Տեխնիկական տնօրենին:

Required Qualifications:

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն համապատասխան ոլորտում,
  • Ինժեներ-էլեկտրիկի աշխատանքային փորձ՝ առնվազն 3 տարի,
  • Էլեկտրաանվտանգության 4-րդ խմբի առկայութուն, 5-րդ խմբի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ավտոմատ համակարգերի աշխատանքի և ավտոմատացման սկզբունքների իմացություն,
  • Ոլորտին առնչվող ծրագրավորման սկզբունքների և ծրագրավորվող ղեկավարման հանգույցների (PLC) աշխատանքի սկզբունքների իմացություն,
  • Բարդ էլեկտրական գծագրեր և սխեմաներ կազմելու և կարդալու ունակություն,
  • Աշխատասիրություն, զգոնություն և ուշադրություն: