Overview

Responsibilities:

  • Իրականացնել հաճախորդների վարքագծի և պահանջմունքների վերլուծություն՝ օգտագործելով ներքին և արտաքին տեղեկատվության աղբյուրներ։
  • Կատարել մրցակից բանկերի նոր պրոդուկտների և առաջարկների պարբերական մոնիթորինգ։
  • Պատրաստել նոր պրոդուկտների ներդրման կամ գործողների փոփոխման վերաբերյալ առաջարկներ։
  • Մշակել պրոդուկտների ներդրման և զարգացման հետ կապված ներքին իրավական ակտեր։
  • Կազմակերպել և մասնակցել պրոդուկտի մշակման և ներդրման ընթացքում շահագրգիռ ստորաբաժանումների հետ քննարկումների։
  • Ձեռնարկել Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումներ։
  • Պատրաստել և վարել մանրածախ ակտիվային պրոդուկտների վերաբերյալ թրեյնինգների նյութեր։
  • Մշտապես իրականացնել վերլուծություններ և հանդես գալ բիզնես առաջարկներով։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ համապատասխան ոլորտում
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
  • Բանկային գործի տիրապետում
  • Ֆինանսական գիտելիքներ
  • Մարքեթինգային գործիքների իմացություն
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն՝ մասնավորապես Excel և PowerPoint
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Վերլուծական մտածողություն