Overview

Թել-Սել ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու պրոդուկտ մենեջերի, ով պատասխանատու է լինելու պրոդուկտի  մշակման, պլանավորման, ռազմավարական զարգացման և շուկայում առաջխաղացման համար` բուքմեյքերական կետերի և օնլայն խաղատների ուղղությամբ։Պրոդուկտ մենեջերը աշխատելու է  մարքեթինգի թիմում։

Responsibilities:

Պրոդուկտ մենեջերի աշխատանքային պարտականությունները.

  • Սահմանել պրոդուկտի շուկան, հաճախորդին և պահանջները։
  • Որոշել պրոդուկտի գործարկման ժամանակը՝ համագործակցելով  մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ։
  • Սահմանել պրոդուկտի առաջադրած խնդիրը և արժեքը։
  • Ուսումնասիրել մրցակիցներին, նրանց պրոդուկտները և հնարավորությունները։
  • Սահմանել պրոդուկտի հանդեպ պահանջները։
  • Հանդես գալ որպես կապող օղակ ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի միջև։

Պրոդուկտի մշակում և պլանավորում.

  • Հաճախորդների կարիքների ուսումնասիրություն։
  • Շուկայի ուսումնասիրություն (հաջողության գործոններ, մրցակիցների առկայություն) և ներուժի գնահատում։
  • Շուկայի հնարավորությունների գնահատում։
  • Պրոդուկտի ռազմավարության և ռազմավարական նպատակների մշակում (սեգմենտավորում, դիրքավորում)։
  • Ծրագրավորողներին հաճախորդների կարիքների ներկայացում և խնդիրների լուծում։
  • Ծրագրավորողների հետ միասին հաճախորդի խնդիրների լուծում։
  • Պրոդուկտի փորձարկում։

Պրոդուկտի մարքեթինգ և վաճառք․

  • Մշակել պլան՝ պրոդուկտը շուկայում տարածելու/պրոդուկտը գործարկելու մասով (4P)։
  • Մշակել անհրաժեշտ մարքեթինգային նյութերը, պատրաստել գովազդներ և PR արշավներ։
  • Իրականացնել պրոդուկտի ծախսերի և եկամուտների վերահսկողություն։
  • Մշակել հաճախորդների համար մարքեթինգային հաղորդագրություններ։
  • Տրամադրել հաճախորդների կողմից պրոդուկտի վերաբերյալ հետադարձ կապի միջոցով ստացված ինֆորմացիայի հավաքագրում և մշակում։
  • Վերլուծել գովազդի էֆֆեկտիվության աստիճանը։

Պրոդուկտ մենեջերի գործառույթները՝ բուքմեյքերական ուղղությամբ․

  • Պրոդուկտի սպառողական գործիքների պլանավորում և մշակում։
  • Շուկայի համապատասխանության գնահատում։
  • Թիրախային լսարանի կարիքների համար՝ պրոդուկտին համապատասխան սպառողական գործիքների ավելացում և փոխանցում:
  • Պրոդուկտի դիրքավորում։
  • Շուկայում՝ պրոդուկտի մասնաբաժնի ընդլայնում։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտներում։
  • Պրոդուկտ մենեջերի լրացուցիչ կրթությունը՝ թրեյնինգների միջոցով կդիտվի որպես առավելություն։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը բանկային կամ վճարումների ընդունման համակարգերի ոլորտի  մարքեթինգային թիմերում, այդ թվում՝ պրոդուկտ մենեջերի հաստիքում ցանկալի է։
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու, գործարար հարաբերություններ կառուցելու հմտություններ։
  • Վերլուծական հմտություններ։
  • Թիմային աշխատանքի հմտություններ։
  • Նախաձեռնելու, առաջնորդելու, արագ որոշումներ կայացնելու ունակություններ։
  • Ժամանակային սուղ պայմաններում միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու ճկունություն։
  • Մեծ ռիթմիկ թիմին ինտեգրվելու պատրաստակամություն։
  • Աշխատանքի էթիկական բարձր չափորոշիչների պահպանում. ազնվություն, նվիրվածություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում: