Overview
Responsibilities:
Աշխատանքային պարտականությունները տարանջատված են ըստ կատարողականի երկու հիմնական նպատակի`
- Հետևել, վերահսկել և, ըստ անհրաժեշտության, նախաձեռնել բարեփոխումային քայլեր՝ ՀՀ ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականությունների իրականացմանն ուղղված։
- Աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցության։
Առաջին նպատակ՝
հետևել, վերահսկել և, ըստ անհրաժեշտության, նախաձեռնել բարեփոխումային քայլեր՝ ՀՀ ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականությունների իրականացմանն ուղղված։
Բնորոշ պարտականություններն են՝
- ապահովել ՀՀ ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքների կազմակերպումը և իրականացնումը,
- ապահովել պատվիրատուի ներկայացուցչության կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի մշակումը,
- ապահովել ՌԱՀ-ում ռազմական պատվերի կատարման որակի կառավարման համակարգի ներդրումը և իրականացումը,
- համակարգել ՌԱՀ-ի սուբյեկտների միջև համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները,
- մասնակցել հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների, փորձանմուշների, ներհանրապետական արտադրանքի տեսականու մասին տեղեկությունների և տեխնիկական փաստաթղթերի հավաքման ու հաշվառման աշխատանքներին,
- մասնակցել ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդների, դրանց կիրառման մեխանիզմների ու ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագծի մշակման աշխատանքներին։
Երկրորդ նպատակ՝
աջակցել, զարգացել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցության։։
Բնորոշ պարտականություններն են՝
- Նպաստել աշխատակիցների կողմից առաջարկների ներկայացման գործընթացներին,
- Հավաքագրել մասնագիտական կարծիքներ, առաջարկություններ, անհրաժեշտ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար, ինչպես նաև համակարգել, ղեկավարել աշխատանքների ու գործառույթների բաշխումը աշխատակիցների միջև,
- Ըստ անհրաժեշտության աջակցել և վերահսկել գործընկերների աշխատանքը՝ խնդիրները բացահայտելու և լուծելու նպատակով,
- Ապահովել գործուղումը՝ համապատասխան զինվորական զորամասեր, և ըստ անհրաժեշտության՝ կազմակերպել համապատասխան վերապատրաստումներ, զարգացման ծրագրեր,
- Համագործակցել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների հետ՝ համակարգելով անհրաժեշտ տեղեկատվությունը ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդների, դրանց կիրառման մեխանիզմների ու ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագծի մշակման վերաբերյալ։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն, բնագիտական ուսումնառության մասնագիտական ոլորտներում,
- 4+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Հանրային ծառայության 3+ տարվա ստաժը ցանկալի է,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրագետ հաղորդակցվելու ունակություն,
- Վերլուծական միտք և խնդիրների արագ լուծելու կարողություն,
- Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ,
- Կառավարչական տարբեր օղակների հետ համագործակցելու փորձառնություն,
- Դժվարին պայմաններում որոշումներ կայացնելու և խնդիրների լուծման կարողություն,
- Կորպորատիվ ֆինանսների և կատարողականի կառավարման սկզբունքների հստակ պատկերացում,
- Ռազմավարական մտածելակերպ՝ կազմակերպական և ղեկավարման ակնառու փորձառնությամբ,
- Փորձառնությունը բարձր տեխնոլոգիաների հետ առնչվող բնագավառում կդիտվի որպես առավելություն։