Overview

Responsibilities:

1․Հայտնաբերել կազմակերպության կողմից առաջարկվող իրադարձությունների հետ կապված ռիսկերը և, հնարավորության դեպքում, բացառել դրանք:

  • Ընդունվող բոլոր ընթացիկ և նախախաղային (Live, Prematch) խաղադրույքների վերահսկողություն (monitoring):

2. Կատարել խաղադրույքների մոնիտորինգ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռիսկային օգտատերերի, ռիսկային խաղերի և դրանց սահմանաչափերի վրա և իրականացնել համապատասխան միջոցառումներ.

  • դասակարգել համապատասխան խմբավորման մեջ (արբիտրաժային, սխալների վրա խաղացող, կայացած իրադարձության վրա խաղացող, ինֆորմացիա խաղացող և այլն)
  • սահմանափակել տվյալ խաղացողներին և որոշել սահմանափակման չափը կախված նրանից, թե ո՞ր խմբավորման մեջ են դասակարգվել,
  • խաղադրույքի ընդունման ժամանակահատվածի փոփոխում,
  • տեղեկացնել համապատասխան գործընկերներին(Account կամ հաճախորդների սպասարկման բաժինների միջոցով) հաճախորդի սահմանափակման վերաբերյալ, նախապես համաձայնեցնելով անմիջական ղեկավարի հետ:

3. Խաղերի վրա դնել սահմանափակումներ՝ հաշվի առնելով սպորտաձևը, մրցաշարը, սպորտային իրադարձությունը և այլն նախապես համաձայնեցնելով անմիջական ղեկավարի հետ: Համագործակցել տարբեր բուքմեյքերական ընկերությունների ռիսկերի կառավարման մասնագետների հետ և բացահայտել սպորտային իրադարձությունների ելքերի նախորոք հայտնի լինելը հաճախորդների կողմից:

4. Աշխատանքային պարտականությունների արդյունավետ իրականացման նպատակով օգտվել BE Client, eOddsmaker-itotobet և այլ ներքին գործիքներից/ծրագրերից:

5.   Համաձայնեցնելով ղեկավարի հետ իրականացնել շտապ միջոցառումներ կասկածելի իրադարձությունների վրա ընդունված խաղադրույքների վերաբերյալ.      

  • տալ վերադարձ
  • սահմանափակել իրադարձության վրա խաղադրույքների ընդունումը

6․ Ուղիղ համագործակցություն/հաղորդակցություն հաճախորդների և գործընկերների սպասարկման դեպարտամենտի հետ.

  • խաղացողների ռիսկային կամ ոչ ռիսկային լինելու վերաբերյալ՝ հաճախորդների խաղադրույքների պատմությունը վերլուծելու միջոցով,
  • ռիսկային վարքագիծ ունեցող խաղացողների վճարումների վերաբերյալ,
  • կախված հաճախորդների կատարած խաղադրույքի բնույթից որոշ զիջումների և հաճախորդի կամ գործընկերոջ օգտին որոշումների կայացում,
  • որոշ կտրոնների վերաբերյալ առաջացած տարաձայնությունների, խնդիրների կարգավորում՝ կտրոնի վերադարձի կամ համապատասխան լուծում առաջարկելու միջոցով:

7․ Քննարկելով անմիջական ղեկավարի հետ, կախված առաջնության մակարդակից արագ որոշման կայացում՝ դիմե՞լ ռիսկի և ընդունել մեծ չափով խաղադրույքներ, թե սահմանափակել խաղադրույքների ընդունումը տվյալ առաջնության, առաջնության կոնկրետ իրադարձության կամ իրադարձության կոնկրետ շուկայի վրա:

8․ Անմիջական ղեկավարի հետ համաձայնեցնելով, ռիսկային խաղերը օնլայն սպասարկելու որոշման կայացում։

9․ Գործընկերոջ առաջարկով, արգելափակել տվյալ առաջնության կամ իրադարձության առաջարկումը տվյալ գործընկերոջ համար։

10․ Ուղիղ համագործակցություն/հաղորդակցություն խաղերի որակի վերստուգման բաժնի հետ։

11․ Հաճախորդներին տրամադրվող ամսական Bonus-ների, Cashback-երի և ընթացիկ ակցիաների ստուգում, հաստատում կամ մերժում նախապես համաձայնեցնելով անմիջական ղեկավարի հետ։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթությունը
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ թրեյդինգի ոլորտում
  • Համակարչային ծրագրերի ընդհանուր իմացություն
  • MS Office-ի ծրագրերի գերազանց իմացություն
  • Հայերեն և Ռուսերն լեզվի լավ իմացություն, (Անգլերենը ցանկալի է)
  • Հաղորդակցման հմտություններ, ճկունություն, թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրներն ըստ առաջնահերթության դասակարգելու և լուծելու հմտություն
  • Աշխատանքների կատարում սահմանված ժամկետներում
  • Հաղորդակցման հմտություններ, ճկունություն, թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրներն ըստ առաջնահերթության դասակարգելու և լուծելու հմտություն
  • Աշխատանքների կատարում սահմանված ժամկետներում, աշխատանքի որակի ապահովում, լարված պայմաններում աշխատելու ունակություն
  • Վերլուծական հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Համագործակցություն, փոխըմբռնման, վստահության մթնոլորտի ստեղծման և պահպանման ունակություններ
  • Նոր գիտելիքներ յուրացնելու ունակություններ