Overview

Responsibilities:

  • Ապահովել բաժանորդների սպասարկումը՝ համաձայն Ընկերությունում հաստատված ստանդարտների և իրեն ամրագրված պլանային ցուցանիշների,
  • Բաժանորդներին տրամադրել թարմ տեղեկատվություն նոր և գործող ապրանքատեսակների, սակագնային պլանների, ծառայությունների և դրանց փոփոխությունների վերաբերյալ,
  • Մատուցել տեխնիկական աջակցություն ապրանքատեսակների/ծառայությունների ակտիվացման/ապաակտվացման գործընթացին, անհրաժեշտության դեպքում լրացնելով  ձևաթղթերը,
  • Բաժանորդներին մատուցել կանխավճարային/ հետվճարային, ինչպես նաև ձայնային և տվյալների փոխանցման ապրանքատեսակներին առնչվող ծառայություններ,
  • Ստանալ վճարումներ, կատարել վերալիցքավորումներ, վաճառել վերալիցքավորման քարտեր,
  • Բաժանորդներին տրամադրել տեղեկատվություն ամսական հաշիվ ապրանքագրերի, հաշվեկշռի, վճարումների և վերալիցքավորումների, ինչպես նաև ծառայությունների ակտիվացման/ ապաակտիվացման վերաբերյալ,
  • Իրականացնել բջջային հեռախոսների և տվյալների սարքավորումների, ինչպես նաև հարակից աքսեսուարների վաճառք,
  • Բաժանորդներին տրամադրել տեղեկատվություն գործընկեր ընկերությունների կողմից ապառիկային սկբունքով տրամադրվող ապրանքատեսակների վերաբերյալ (Ռեմզոն, Նաիրի Ինշուրանս, Յունիբանկ և այլն), 
  • Ապահովել բաժանորդների տվյալների և Ընկերության գործունեության/ստանդարտների վերաբերյալ գաղտնիությունը, 
  • Ուսումնասիրել բաժանորդների խնդիրները/բողոքները/նկատառումները և տրամադրել ժամանակին արված և արժեքավոր լուծումներ, 
  • Գրանցել բաժանորդների պահանջները/բողոքները  HPSM համապատասխան համակարգում, 
  • Բաժանորդներին ապահովել իրենց պահանջների/բողոքների կարգավիճակի վերաբերյալ հետադարձ կապով,  
  • Բաժանորդներին տեղեկացնել տեղեկատվության այլընտրանքային միջոցների մասին (ինտերնետային կայք, 111 և այլն),
  • Համագործակցել Ռեմզոն ընկերության հետ բաժանորդների հեռախոսների նախնական դիագնոստիկայի և հետագա վերանորոգման համար, 
  • Գրանցել օրվա ընթաքում վաճառված ապրանքատեսակները POS համակարգում, առանձնացնել ընթացիկ խնդիրները, ժամանակին ընթացք տալ և լուծել դրանք,
  • Պատրաստել օրական և ամսական հաշվետվություններ քարտերի/ սարքավորումների/ ապրանքատեսակների պահուստների մնացորդների վերաբերյալ,
  • Պատրաստել օրական հաշվետվություն իրականացված գործարքների, հավաքագրված գումարի քանակի վերաբերյալ և հանձնել հավաքրված գումարը Վաճառքի և սպասարկման ավագ մանագետին, 
  • Անհրաժեշտության դեպքում պատրաստել հաշվետվություններ աքսեսուարների և հեռախոսների վաճառքի վերաբերյալ, 
  • Պարբերաբար պատրաստել տարբեր հաշվետվություններ, ներառյալ հաշվիչ դրամարկղային մեքենաների և POS տերմինալների միջոցով կատարված գործարքների վերաբերյալ:

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն,
  • Սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Բիլինգային համակարգում տարբեր գործարքների մասին տեղեկացվածությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տեղեկացվածություն ընկերության և մրցակիցների սակագների/ ապրանքատեսակների/ ծառայությունների/փաթեթների վերաբերյալ,
  • Համակարգչային հմտություններ (Word, Excel),
  • Լեզվական հմտություններ. հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ,  
  • Կոնֆլիկտների և սթրեսային իրավիճակների կառավարման հմտություններ: