Overview

<<Ալֆա Գրուպ>> ընկերությունը փնտրում է ակտիվ, երիտասարդ, բարետես, հաղորդակցման գերազանց հմտություններով երիտասարդներ՝ իր “THE HOUSE” ալկոհոլային խմիչքների պրեմիում դասի խանութ-սրահների ցանցի երրորդ՝ նորաբաց խանութ-սրահում աշխատելու նպատակով:

Responsibilities:

- Բարեհամբույր դիմավորել հաճախորդներին և սպասարկել,

- Լիարժեք ներկայացնել ապրանքատեսակները, ցուցաբերել ապրանքատեսականու լիարժեք իմացություն ՝ ներառյալ դրանց ծագումնաբանությունը, գործածությունը, որակական հատկանիշները,

- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված թրեյնինգների,

- Ապահովել սրահի դասավորվածությանը, գնապիտակների առկայությունը,

- Օգնել խանութի մենեջերին ապրանքների ընդունման և ցուցադրման հարցում,

- Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը։

Required Qualifications:

- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,

- Բարձրագույն կրթությունը ցանկալի է, 

- Գրագետ բանավոր խոսք (հայերեն),

- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն, 

- Հաղորդակցման գերազանց հմտություն,

- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,

- Նախաձեռնողականություն և սովորելու պատրաստակամություն,

- Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ,

- Թիմում աշխատելու ունակություն: