Overview

Տրիոսոֆթ ընկերությունը փնտրում է բանիմաց, ակտիվ և փորձառու վաճառքի մասնագետ: Ընկերությունն ավելի քան 15 տարի զբաղվում է հյուրանոցային և հանրային սննդի ոլորտների համար համակարգչային ծրագրերի մշակմամբ և ունի մի քանի հարյուր ներդրում Երևանում և ՀՀ մարզերում: Հայցվող հաստիքը զբաղեցնողը պետք է իրականացնի ընկերության ծրագրերի վաճառքը հյուրանոցներին և հանրային սննդի օբյեկտներին:

Responsibilities:

  • Վաճառքների կազմակերպում և իրականացում
  • Նոր հաճախորդների ներգրավման կազմակերպում
  • Պայմանագրերի կնքում
  • Գործող հաճախորդների հետ համագործակցության ընդլայնում
  • Ընկերության ծառայությունները ներկայացնող միջոցառումների նախապատրաստում և անցկացում

Required Qualifications:

  • Վաճառքի տեխնոլոգիաների իմացություն
  • B2B վաճառքի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Բանակցություններ վարելու ունակություն
  • Մարդկանց հետ բարդ իրավիճակներում շփվելու ունակություն
  • Նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում
  • Գործարար էթիկայի բարձր մակարդակ
  • Համակարգչային խորացված գիտելիքներ (էլ. փոստ, ժամանակակից կոմունիկացիայի համակարգեր, MS Excel և այլն)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների վարժ իմացություն՝ ազատ շփման մակարդակի
  • Անձնական ավտոմեքենա և վարորդական իրավունք
  • Հյուրանոցային կամ հանրային սննդի ոլորտների իմացությունը կդիտվի որպես առավելություն