Overview
Թել-Սել ընկերությունն աշխատանքի է հրավիրում բանիմաց և ակտիվ վաճառքի մասնագետների իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար։ Որպես վաճառքի մասնագետ, Ձեր հիմնական նպատակն է Ընկերության պրոդուկտների և ծառայությունների վաճառքի իրականացումը՝ հետևելով վաճառքի ռազմավարությանը և Ընկերության կողմից հաստատված պլանին: Վաճառքի մասնագետը զեկուցելու է անմիջապես Վաճառքի և շուկայի զարգացման բաժնի ղեկավարին:
Responsibilities:
- Իրականացնել Ընկերության արտադրանքի ներկայացում/վաճառք B2B և B2C հատվածներում:
- Իրականացնել ընկերության վաճառքի և շուկայի զարգացման ռազմավարությունն օնլայն և օֆֆլայն տիրույթներում՝ օգտագործելով համապատասխան ուղիներ:
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն, հետևել և հասնել վաճառքի բաժնի կողմից մշակված և հաստատված պլանին։
- Կազմել և ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություններ:
- Ներգրավել նոր հաճախորդների` համալրելով ընկերության ընթացիկ հաճախորդների բազան:
- Իրականացնել մրցակիցների գործունեության վերլուծություն:
- Հետևել ոլորտի նորարարություններին և միտումներին՝ լավագույն փորձը գտնելու և ներդնելու համար:
- Ներկայացնել բարելավման կառուցողական առաջարկներ՝ հիմնված պրակտիկ փորձի վրա, որը համապատասխանում է ընկերության վաճառքի քաղաքականությանը:
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել նոր պարտականություններ՝ համաձայն գործող օրենքների և ներքին կանոնակարգերի:
Required Qualifications:
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բիզնեսի կառավարման կամ այլ համապատասխան ոլորտներում։
- B2B և B2C վաճառքի մոդելների իմացություն:
- Վաճառք իրականացնելու փորձ ինչպես օնլայն, այնպես էլ օֆֆլայն հարթակներում:
- Առնվազն 2 տարվա փորձ համապատասխան պաշտոնում:
- Առնվազն 3 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ:
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
- Համակարգչային գրագիտություն։
- Սեղմ ժամկետներում, սթրեսային իրավիճակներում և միաժամանակ տարբեր ուղղություններով աշխատելու ունակություն:
- Մեծ և ռիթմիկ թիմի կազմում ինտեգրվելու և աշխատելու պատրաստակամություն:
- Աշխատանքային բարձր բարոյական ստանդարտների պահպանում, ինչպիսիք են՝ ազնվությունը, նվիրվածությունը և պատասխանատվությունը, նորարարական մտածողության և գաղտնիություն պահպանելու հմտությունները: