Overview

«Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերությունը հայտարարում է սկսնակ, միջին և արդեն փորձառու վաճառքի մասնագետների հավաքագրման, վերապատրաստման և տեղաբաշխման նախադեպը չունեցող մրցույթ, որի հիմնական նպատակն է ապահովել գործատուների և աշխատանք փնտրողների միջև արդյունավետ պրոցեսներ, զարգացնել վաճառքի անհրաժեշտ հմտություններ՝ երաշխավորելով աշխատանք ՀՀ-ում գործող հետևյալ ոլորտների լավագույն ընկերություններում՝
Ֆինասնաբանկային և ներդրումային
Արտաքին գովազդի և տպագրական ծառայություններ
Հանրային սնունդ
Արևային համակարգեր
Լոգիստիկա
Ապահովագրություն
Մարզասրահներ
Ավտոսրահներ
 
Այն հաստիքները, որոնց համար կարող եք դիմել՝
Վաճառքի սկսնակ մասնագետ
Կորպորատիվ վաճառքի մասնագետ (mid)
Վաճառքի ղեկավար (Senior)
Ուղիղ վաճառքի մասնագետ
Զանգերով վաճառքի մասնագետ
Զանգերով վաճառքի մասնագետ (night shift)
 
Մրցույթի փուլը հաղթահարած սկսնակ մասնագետները մինչ հիմնական աշխատանքի անցնելը ստանում են՝
Վաճառքի պրոֆեսիոնալ մասնագետի վերապատրաստում 300.000դրամ արժողությամբ` ապագա գործատուի հաշվին
Պլանավորման, պրոդուկտների գերազանց յուրացման, շուկայի վերլուծության, սեգմենտավորման և այլ անհրաժեշտ գործիքների հետ աշխատելու հմտություններ
Բանակցային և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
Նոր աշխատատեղի պարտականություններին համապատասխան բոլոր անհրաժեշտ նյութերն ու ինֆորմացիա

Responsibilities:

Աշխատանքային պարտականությունները՝

  • Աշխատանք առկա հաճախորդների հետ
  • Նոր հաճախորդների ներգրավում
  • Հաճախորդների իրազեկում նոր պրոդուկտների և հատուկ առաջարկների մասին
  • Առկա հաճախորդներին ավելի առաջադեմ և նորարար պրոդուկտների ներկայացում
  • Հաճախորդների սպասարկում և խորհրդատվություն
  • Հաճախորդների բազայի վարում և աշխատանքի հաշվառում
  • Օրական, շաբաթական և ամսական հաշվետվությունների կազմում   

 

Աշխատանքի բնույթը՝ 

  • Աշխատանք գրասենյակում և դրանից դուրս՝ ակտիվ զանգերի և հանդիպումների իրականացմամբ։

Աշխատավարձը ձևավորվում է ֆիքսված մասից, միջնորդավճարներից և պարգևավճարներից։

Աշխատանքի ընդունման կարգը՝ պարտադիր թեստավորում և փորձաշրջան

Required Qualifications:

Այս ամենը Ձեզ համար է, եթե՝ 

  • Դուք սովոր եք աշխատել արդյունքի, այլ ոչ թե հաշվառման համար
  • Դուք պատասխանատու և կազմակերպված անձնավորություն եք և կարող եք դնել նպատակներ և ժամանակին իրականացնել դրանք
  • Ազատ եք և համոզիչ շփման մեջ
  • Տիրապետում եք կամ ցանկանում եք տիրապետել վաճառքի և բանակցությունների հմտություններին
  • Ցանկանում եք վաստակել մեծ եկամուտներ