Overview

Պաշտոնի առաքելությունը՝
ՍՕՍ ծնողն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երեխաների և երիտասարդների որակյալ խնամքը և պաշտպանությունը՝ առավելագույնս նպաստելով երեխայի անկախ և ինքնուրույն կյանք վարելու հմտությունների ձևավորմանը՝ ելնելով երեխայի լավագույն շահից: ՍՕՍ ծնողն ապրում է ՍՕՍ մանկական գյուղում կամ իր սեփական բնակելի տարածքում և խնամում է առավելագույնը ութ երեխաների և երիտասարդների՝ ձևավորելով ընտանեկան անվտանգ և հոգատար ընտանեկան միջավայր։
ՍՕՍ ընտանիքում յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի հիմնական խնամք իրականացնող անձը հանդիսանում է ՍՕՍ ծնողը։
ՍՕՍ ծնող պաշտոնի նպատակները, ինչպես նաև խնդիրները և պարտականությունները վավեր են այն կանանց, տղամարդկանց և զույգերի համար, ովքեր աշխատանքի են ընդունվել որպես ՍՕՍ ծնողներ։ Զույգերի դեպքում աշխատանքի է ընդունվում մեկ անձ, իսկ մյուսն աշխատում է տվյալ համայնքում։

Responsibilities:

  • Պատասխանատու լինել ՍՕՍ ընտանիք ձևավորելու և զարգացնելու համար։ Ստեղծել անվտանգ  և հյուրընկալ ընտանեկան միջավայր, որտեղ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։ Ընդունել յուրաքանչյուր երեխայի անհատականությունը և աջակցել հաղթահարելու իր կյանքի դժվարությունները, ինչպիսիք են հոգեբանական տրավմաները և կորուստը։ Ղեկավարել տան կենցաղը և ամենօրյա կյանքը՝ ապահովելով երեխաների մասնակցությունը և հաշվի առնելով երեխաների տարիքը և ունակությունները։ Օգտագործել ընտանեկան ռեսուրսները՝ ապահովելով երեխաների հիմնական կարիքները։ Հաստատել ամուր հուզական կապ ՍՕՍ ընտանիքի ներսում, ինչպես նաև խթանել ուժեղացնելու երեխաների հարաբերությունները կենսաբանական ընտանիքի հետ՝ հիմնվելով երեխայի լավագույն շահի վրա։
  • Ապահովել յուրաքանչյուր երեխայի ամբողջական զարգացումն ու համընդհանուր բարեկեցությունը։ Ուժեղացնել երեխայի մշակութային անհատականությունը  և նպաստել նրանց հոգևոր և բարոյական զարգացմանը։ Բարձրացնել յուրաքանչյուր երեխայի ինքնագնահատականը՝ ցուցաբերելով անհատական մոտեցում և դրական հետադարձ կապ։ Ապահովել երեխայի ֆիզիկական բարեկեցությունը և խթանել երեխային մասնակցելու խաղերին, հոգևոր և մշակութային, ինչպես նաև սպորտային և վերականգնողական միջոցառումներին։ Հայտնաբերել երեխայի անհատական ունակությունները, հետաքրքրություններն ու ստեղծագործական ներուժը և օժանդակել նրան՝ ձեռք բերելու իր կարողություններին և ունակություններին համապատասխան կրթություն։
  • ՍՕՍ մանկական գյուղեր կազմակերպության հետ համագործակցությունը Ընդունել հիմնադրամի արժեքները, գաղափարները և առաքելությունը` պահպանելով հիմնադրամի որակի չափորոշիչները: Բազմամասնագիտական թիմի հետ կարևոր դեր ունենալ դեպքերի վարման գործում, ակտիվորեն մասնակցել թիմային աշխատանքին, ինչպես նաև համագործակցել այլ մասնաճյուղերի աշխատակիցների հետ։ Մասնակցել համայնքային միջոցառումներին և պաշտպանել երեխաների շահերը։ Երեխաների լավագույն շահից ելնելով փոխհամագործակցել արտաքին շահառուների հետ։
  • Անձնական և մասնագիտական զարգացումը Ձևավորել և պահպանել իր սեփական ֆիզիկական, զգացմունքային, սոցիալական, հոգեբանական և հոգևոր բարեկեցությունը, ինչպես նաև մասնագիտական և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը։ Կանոնավոր մասնակցել սուպերվիզիաներին, ընթացիկ դասընթացներին և փորձի փոխանակման միջոցառումներին։
  • Երեխաների անվտանգության պաշտպանությունը Պատասխանատու է անհապաղ հաղորդել երեխաների անվտանգության պաշտպանության հետ կապված ցանկացած  կասկածի, մտահոգության, մեղադրանքի կամ դեպքի մասին՝ երեխաների անվտանգության պաշտպանության արձագանքման ընթացակարգին համապատասխան։ Երեխաների անվտանգության պաշտպանության հետ կապված անհրաժեշտ է հաղորդել երեխաների անվտանգության պաշտպանության պատասխանատու անձին և/կամ երեխաների անվտանգության պաշտպանության ազգային թիմի անդամին և/կամ համապատասխան անմիջական ղեկավարին։

Required Qualifications:

Ընտրության հիմնական չափանիշները

  • Կանայք, տղամարդիկ և զույգերը կարող են դիտարկվել տվյալ պաշտոնի համար;
  • Մեկ սերնդի երեխաների և երիտասարդների համար երկարաժամկետ աշխատանքային պարտավորություն ստանձնելու պատրաստակամություն (մոտավորապես՝ 10 - 15 տարիներ);
  • Տարիքը՝ 30 – 45 տարեկան;
  • Ոստիկանության կողմից դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկանք և երեխաների անվտանգության պաշտպանության ռիսկերի նշանների բացակայություն (ստուգող զանգեր նախկին գործատուներին և այլն);
  • Հոգեկան և ֆիզիկական առողջություն;
  • Կրթությունը և աշխատանքային փորձը՝ միջնակարգ կրթություն, ցանկալի է և առավելություն է համարվում միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը և/կամ աշխատանքային կամ կյանքի փորձը երեխաների խնամքի, կրթության, ընտանիքի կամ համայնքային զարգացման գործում;
  • Սիրալիր, հոգատար, պատասխանատու, կայուն և հնարամիտ անհատականություն;
  • Դիմողի ընտանիքի նախապատմությունը գնահատվում է, ներառյալ տարիքը, ապրելու պայմանները և կենսաբանական երեխաները;
  • Շարունակական սովորելու և զարգացման պատրաստակամություն։

Պահանջվող հմտությունները

  • ՍՕՍ ծնողի դերն այլընտրանքային խնամքում որպես խնամք իրականացնողի հասկանալու ունակություն;
  • Սեփական անձնական և մասնագիտական զարգացմանը ինքնորոշելու ունակություն;
  • Երեխաների և երիտասարդների հետ սիրալիր / հոգատար լինելու կարողություն;
  • Զարգացման խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների հետ աշխատելու ունակություն;
  • Երեխաների և երիտասարդների հետ ապահով և հոգատար ընտանեկան միջավայր ստեղծելու ունակություն;
  • Ղեկավարման հմտություն;
  • Հաստատակամորեն հաղորդակցվելու ունակություն;
  • Բազմամասնագիտական թիմում աշխատելու ունակություն։

Նախընտրելի լրացուցիչ չափանիշներ

  • Համակարգչային լավ գիտելիքներ։