Overview
Responsibilities:
- Հետևողական և արդյունավետ կերպով հեռախոսային կապի հաստատում խնդրահարույց հաճախորդների հետ, զանգերի համակարգում,
- Արհեստավարժ և հարգալից բանակցությունների վարում (հեռախոսով կամ հանդիպման ժամանակ)՝ ամբողջական վճարման կամ տարաժամկետ վճարման պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով,
- Վճարման պայմանավորվածության կատարման նկատմամբ վերահսկողություն, զեղծարարությունների բացահայտում,
- Հաճախորդների ֆինանսական վիճակի գնահատում, հաճախորդների տվյալների թարմացում,
- Խնդրահարույց վարկերի հավաքագրման գործում թիմի մյուս անդամներին աջակցություն։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
- Համակարգչային ընդհանուր գիտելիքներ,
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
- Վերլուծական հմտություններ, մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Հուզական բանականություն,
- Սթրեսակայնություն, անհրաժեշտության դեպքում լարված և ծանրաբեռնված պայմաններում աշխատելու ունակություն։