Overview

Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia is looking for a System Administrator.

Responsibilities:

Աշխատանքային պարտականություններ

Աշխատանքային պարտականությունները տարանջատված են ըստ կատարողական երկու հիմնական նպատակի`

 

  1. Ապահովել ԲՏԱՆ տեխնոլոգիական ենթակառուցվածքների սահուն և արդյունավետ աշխատանքը,
  2. Աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցությանը։

 

Առաջին նպատակ՝  

ապահովել ԲՏԱՆ տեխնոլոգիական ենթակառուցվածքների սահուն և արդյունավետ աշխատանքը

 

Բնորոշ պարտականություններն են՝

  • համակարգչային ցանցերի նախագծում և շահագործում,
  • համակարգչային ծրագրակազմի տեղադրում և արդիականացում, աշխատանքային կայանների և համապատասխան սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում,
  • սերվերային ենթակառուցվածքների կարգաբերում և կառավարում,
  • գործընթացների ավտոմատացման համակարգերի տեղադրում և ինտեգրում գործող այլ համակարգերի հետ,
  • ապարատային և ծրագրային ապահովման խնդիրների ժամանակին հայտնաբերում և լուծում,
  • տեխնիկական բնութագրերի վերաբերյալ ինֆորմացիայի տրամարդումը աշխատակազմին՝ ՏՏ ենթակառուցվածքների արդիականացման
  • պլանավորման և իրականացման նպատակով,
  • պահուստային գործողությունների (backup operations) և տվյալների պաշտպանության իրականացում
  • արտակարգ իրավիճակներում և «ձախողման» գործընթացների (disaster recovery and failover procedures) համապատասխան վերականգնողական գործընթացների պլանի մշակում և իրականացում:

 

Երկրորդ նպատակ՝ 

աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցության համար

 

Բնորոշ պարտականություններն են՝

  • նպաստել աշխատակիցների կողմից առաջարկների ներկայացման գործընթացներին,
  • աջակցել և վերահսկել ենթակա աշխատակիցների աշխատանքը՝ խնդիրները բացահայտելու և լուծելու նպատակով՝ ըստ անհրաժեշտության,
  • աջակցել բոլոր փոխկապակցված օղակների աշխատանքի համագործակցային և համակարգային բնույթին։

Required Qualifications:

  • Linux, macOS, Windows օպերացիոն համակարգերի գերազանց տիրապետում
  • Powershell, Bash/Shell, Python և/կամ այլ սկրիպտային լեզվի տիրապետում
  • VMware ESXi կամ այլ փորձառնություն
  • IP networking - Routing/Firewall/NAT գերազանց տիրապետում
  • Էլ. Փոստի ենթակառուցվածքի կարգաբերման և սպասարկման փորձառություն
  • Կիբերնվտանգության լավագույն փորձերի տիրապետում (cybersecurity best practices)
  • Տվյալների բազաների սպասարկման փորձ (MS SQL, PostgreSQL կամ այլ)  
  • Մասնագիտական հավաստագրերի առկայությունը ողջունելի է։