Overview
Responsibilities:
- Տրամադրել Տնօրենին ադմինիստրատիվ աջակցություն` ներառյալ հանդիպումների (նաև՝ առցանց) կազմակերպում, ժամանակացույցերի կազմում
- Իրականացնել հանդիպումների պլանավորում և դրանց օրակարգերի, նյութերի և արձանագրությունների շրջանառում
- Վարել նամակագրություն և կազմել փաստաթղթեր, կատարել թարգմանություններ, պատասխանել տեղեկատվական հարցումներին
- Կառավարել փաստաթղթաշրջանառությունը, կատարել ընդհանուր փաստաթղթերի պատճենում, տպում, լուսապատճենում և համակարգում
- Ապահովել Ընկերության ընթացիկ գործունեությանը վերաբերող փաստաթղթերի, ինչպես նաև Ընկերության ներքին փաստաթղթերի պահպանումը և արխիվացումը՝ համաձայն գործող օրենսդրության և Ընկերության ներքին կանոնակարգերով սահմանված կարգի
- Ընդունել հեռախոսազանգերը և հաղորդագրությունները, համակարգել և փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին
- Իրականացնել Տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման հանդեպ հսկողություն
- Անհրաժեշտության դեպքում կատարել այլ պարտականություններ և առաջադրանքներ:
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է լեզվաբանական,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
- Արդյունավետ և կազմակերպված աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Միջանձնային շփման գերազանց ունակություն, բարեհամբյուր վարվելակերպ
- Կոնֆիդենցիալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։
About Easy Pay LLC
Easy Pay LLC provides payment services. The Company was established in Armenia in 2014. For further information, please, visit: www.easypay.am.