Overview

Responsibilities:

Մեր սպասարկման կենտրոնի ղեկավարն ունի ոչ միայն լավ աշխատանքային պայմաններ, այլ դրա հետ մեկտեղ՝ ղեկավարին հատուկ պարտականություններ.

  • Առաջնորդել, ղեկավարել, մոտիվացնել, սպասարկման կենտրոնի անձնակազմը և զարգացնել նրանց հմտությունները
  • Իրականացնել աշխատակիցների ընթացիկ վերահսկողություն
  • Ապահովել վաճառքի սահմանված կատարողական պլանը
  • Կազմակերպել սպասարկման կենտրոնի ֆինանսական, մատակարարման և պահեստի շրջանառությունը
  • Տրամադրել տեղեկություն և հաշվետվություններ (սպասարկման կենտրոնի եկամտաբերության, ծախսերի և այլ)

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման ոլորտում)
  • Առնվազն 3 տարվա կառավարման աշխատանքային փորձ վաճառքի, սպասարկման ոլորտում
  • Խաղային ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • MS Office ծրագրային փաթեթով (Word, Excel, Power Point, Outlook) և ինտերնետում աշխատելու հմտություններ
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Առաջնորդման, ղեկավարման հմտություններ
  • Գումարի հետ աշխատելու ունակություններ
  • Փոփոխությունների և նոր գաղափարների հանդեպ ճկուն լինելու և արագ հարմարվելու կարողություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Վերլուծական միտք
  • Սովորելու և սովորեցնելու ունակություն և պատրաստակամություն
  • Հաղորդակցման (բանավոր և գրավոր) և իրավիճակը ներկայացնելու հմտություններ
  • Կոնֆլիկտներն օբյեկտիվորեն գնահատելու և լուծելու հմտություններ
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Սթրեսակայունություն
  • Կարգապահական կանոնները հարգելու հմտություններ, ճշտապահություն, պատասխանատվություն
  • Միաժամանակ մի քանի գործ համակարգելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Մանրուքներ նկատմամբ ուշադրություն
  • Բանակցելու և վաճառքի հմտություններ