Overview
Responsibilities:
Աշխատանքային պարտականությունները տարանջատված են ըստ կատարողական երեք հիմնական նպատակի`
- Աջակցել, ակտիվ ներգրավվածություն ունենալ և ուղղորդել ՀՀ թվային փոխակերպումը՝ ստեղծելով կայուն համագործակցային հիմք։
- Մշակել և իրականացնել բարեփոխումնային ռազմավարություններ:
- Աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցությանը։
Առաջին նպատակ՝
աջակցել, ակտիվ ներգրավվածություն ունենալ և ուղղորդել ՀՀ թվային փոխակերպումը՝ ստեղծելով կայուն համագործակցային հիմք
Բնորոշ պարտականություններն են՝
- ապահովել ՀՀ թվայնացման օրակարգի իրականացման ճանապարհային քարտեզի և գործողությունների պլանի մշակում, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսների պլանավորման և իրագործման աշխատանքների իրականացում,
- մշակել ՀՀ էլեկտրոնային կառավարման քաղաքականության և միասնական սկզբունքներ և ստանդարտներ,
- աջակցել պետություն - մասնավոր և պետություն - քաղաքացի փոխհարաբերություններում տրամադրվող ծառայությունների թվայնացմանը,
- ապահովել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման և զարգացման գործընթացների համակարգմանը՝ ըստ միասնական սկզբունքների,
- ապահովել ՀՀ-ում թվային աշխատատեղերի զարգացման և խթանման ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքներ։
Երկրորդ նպատակ՝
մշակել և իրականացնել բարեփոխումնային ռազմավարություններ
Բնորոշ պարտականություններն են՝
- ապահովել ՀՀ էլեկտրոնային կառավարման քաղաքականության, բարեփոխային ռազմավարության և միասնական սկզբունքների, ստանդարտների, դրանց իրականացման համար անհրաժեշտ համապատասխան կարգավորումների, ընթացակարգերի և այլնի մշակման, ներդրման և իրականացման աշխատանքները՝ որակի և արդյունավետության բարձրացման նպատակով,
- խթանել նորարարական և լավագույն տեխնիկական լուծումների ներդրման աշխատանքներին՝ նպաստելով ոլորտային տվյալների վրա հիմնված քաղաքականությունների մշակմանը, արդյունավետության բարձրացմանը,
- ուսումնասիրել և տեղայնացնել միջազգային փորձը, իրականացնել արդյունավետ փորձի փոխանակում համապատասխան միջազգային գործընկեր կառույցների միջև։
Երրորդ նպատակ՝
աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցությանը
Բնորոշ պարտականություններն են՝
- նպաստել աշխատակիցների կողմից առաջարկների ներկայացման գործընթացներին,
- համակարգել աշխատանքների և գործառույթների բաշխումը աշխատակիցների միջև,
- աջակցել և վերահսկել ենթակա աշխատակիցների աշխատանքը՝ խնդիրները բացահայտելու և լուծելու նպատակով, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպել համապատասխան վերապատրաստումներ, զարգացման ծրագրեր,
- աջակցել բոլոր փոխկապակցված օղակների աշխատանքի համագործակցային և համակարգային բնույթին։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն (բնագիտական-մասնագիտական ուղղվածության կրթությունը կդիտվի որպես առավելություն),
- 5+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ բարձր տեխնոլոգիաների հետ առնչվող բնագավառում,
- Հանրային ծառայության 4+ տարվա ստաժը կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում,
- Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ,
- Կառավարչական տարբեր օղակների հետ համագործակցելու փորձառնություն,
- Վերլուծական միտք, դժվարին պայմաններում որոշումներ կայացնելու և խնդիրների լուծման կարողություն,
- Ռազմավարական մտածելակերպ՝ կազմակերպական և ղեկավարման ակնառու փորձառնությամբ։