Overview

Responsibilities:

-վաճառքների զարգացման խթանման և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,

-վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,

-վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում,

-ակտիվ բանակցային գործընթաց և երկարաժամկետ համագործակցության ձևավորում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ՝ առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և վաճառքի ծավալների մեծացման, վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկման ապահովում, 

-պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,

-համագործակցություն Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,

-սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը:

Required Qualifications:

-բարձրագույն կրթություն,

-վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,

-վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,

-արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,

-գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,

-մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,

-քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,

-ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ, 

-թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,

-տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,

-լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,

-սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում։