Overview

Responsibilities:

Tert.am լրատվական կայքը փնտրում է երեկոյան հերթափոխի վիդեո թիմի կոորդինատոր: Աշխատանքային պարտականություններն են՝ ակցիաների, միջոցառումների և այլ իրադարձությունների ընթացքում լրագրողների և օպերատորների աշխատանքի համակարգում: 

Ուղիղ եթերի ընթացքում կատարվող իրադարձության վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում և փոխանցում լրագրողին: Կախված իրադարձությունների զարգացումներից՝ համապատասխան վերանագրերով փոխարինում: 

Աշխատանքային ժամերն են՝ 18:00-ից 21:00-ը /կախված միջոցառման տևողությունից՝ ժամերը կարող են փոփոխվել/:

Required Qualifications:

Բարձրագույն կրթություն՝ լրագրության, բանասիրության և լեզվաբանական բաժիններում.

-Մոնտաժի իմացություն,

- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի միջինից բարձր իմացությունը կդիտվի որպես առավելություն,

-Մեդիա ոլորտում լրագրողի կամ խմբագրի աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ,

-Ստեղծագործական գրավոր հմտություններ,

-Վերլուծական ճկուն միտք,

-Արագ կողմնորոշվելու ունակություն.

About Tert.am

Tert.am is represented by "Tert AM" LLC.