Overview

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրն էներգետիկայի բնագավառի առաջատար կառույցների հետ համատեղ հայտարարում է 6-ամսյա մասնագիտական պատրաստման ծրագիր ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, որի նպատակն է նպաստել Հայաստանի էներգետիկայի բնագավառի նոր սերնդի մասնագետների կայացմանը, և խթանել ոլորտում կանանց ու երիտասարդների ներգրավվածությունը։

Մրցութային հիմքով ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝
– Մասնակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և արտակարգ իրավիճակներում էներգահամակարգի կառավարման թեմատիկաներով վերապատրաստումներին;
– Ձեռք բերել Հայաստանի էներգետիկայի բնագավառի և կառույցների գործունեությանը վերաբերող գործնական գիտելիքներ;
– Մասնակցել էներգետիկայի բնագավառում նախագծերի մշակման, տվյալների վերլուծության, արդյունքների մշտադիտարկման և հաշվետվողականության աշխատանքներին, ինչպես նաև համադրել դրանք Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից կատարված ուսումնասիրությունների հետ;
– Ծանոթանալ էներգաարդյունավետության գնահատման ու շենքերի էներգաարդյունավետության բարձրացման գործընթացին;
– Բացահայտել գենդերային հավասարության և էներգետիկայի փոխկապակցվածությունը, ինչպես նաև ոլորտում սոցիալական և գենդերային ներառականության ապահովման կարևորությունը;
– Զարգացնել հանրային խոսքն ու կատարված աշխատանքների ներկայացման հմտությունները;
– Ստանալ մասնագիտական զարգացման վերաբերյալ խորհրդատվություն;
– Ընդլայնել մասնագիտական կապերը՝ աշխատելով Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար հաստատություններից մեկում՝
ա) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
բ) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
գ) «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ,
դ) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ,
ե) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ,
զ) «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ,
է) Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ։

Required Qualifications:
  • Բակալավրիատի III, IV կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանող կամ երիտասարդ մասնագետ ում 30 տարի դեռ չի լրացրել;
  • Էներգետիկ ճարտարագիտություն, տնտեսագիտություն, բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավաբանություն կամ այլ համապատասխան բնագավառում ուսումնառություն;
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն;
  • Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ;
  • Համակարգչի, ներառյալ Microsoft Office ծրագրերի իմացություն;
  • Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար հաստատությունում օրական 4-8 ժամ աշխատելու հնարավորություն։

Valued but not required qualifications:
  • Բարձր ակադեմիական առաջադիմություն, որն արտացոլված է միջին որակական գնահատականում (ՄՈԳ);
  • Նախկինում պրակտիկայի կամ աշխատանքային փորձի առկայություն;
  • Մեծ հետաքրքրվածություն էներգետիկայի բնագավառով։

Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.