Overview
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն փնտրում է վերահսկողի՝ պահեստում պատրաստի արտադրանքի և նյութական ռեսուրսների առկայության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Responsibilities:
- Վարել ապրանքանյութական արժեքների ստացման և իրացման ներքին հաշվառում;
- Ապահովել դրամական հոսքերի ամենօրյա շարժը;
- Վերլուծել ընկերության վաճառքի ցուցանիշները, պատրաստել համապատասխան հաշվետվություններ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով;
- Դրոշմապիտակներով ապրանքների դրոշմավորման հաշվառում և հաշվետվությունների կազմում;
- Հիմնական միջոցների հաշվառում, ընթացիկ ծախսերի դասակարգում;
- Անհրաժեշտության դեպքում կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ;
- Գործուղում ՀՀ մարզերում 50%:
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն;
- Հայերենով, ռուսերենով բանավոր և գրավոր հաղորդակցվելու հմտություններ, (անգլերենի իմացությունը ցանկալի է);
- Կազմակերպչական հմտություններ;
- Ուշադրություն մանրուքներին և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն;
- Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ;
- Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն;
- Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office-ի (Word, Excel,) գերազանց իմացություն;
- Փոփոխությունների հանդեպ ճկունություն և բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն;
- Գերազանց միջանձնային և թիմային հմտություններ;
- Վարորդական վկայականի առկայությունը ցանկալի է:
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.