Overview

«Երևանի Գարեջուր» ՍՊԸ փնտրում է Իրավաբան։ Գործառույթները ներառում են՝ Ներքին և արտաքին պայմանագրերի նախագծերի պատրաստում, ուսումնասիրություն, փոփոխությունների իրականացում, արձանագրությունների կազմում, իրավական ակտերի նախագծերի մշակում, օրենսդրության փոփոխությունների ուսումնասիրություն, մեկնաբանություն, առաջարկությունների և դիտողությունների պատրաստում:
Իրավաբանը ենթարկվում է Գլխավոր տնօրենի տեղակալին:

Responsibilities:
  • Մասնակցել Ընկերությունում իրավական աշխատանքների մեթոդական ղեկավարման իրականացմանը, Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներին ցույց տալ իրավական օգնություն` տարատեսակ իրավական փաստաթղթերի նախապատրաստման և ձևակերպման գործում, բողոքների մերժման դեպքում մասնակցել հիմնավորված պատասխանների պատրաստմանը;
  • Մասնակցել տնտեսական և այլ պայմանագրերի կնքման, դրանց իրավական փորձաքննության անցկացման, համաձայնությունների և կոլեկտիվ պայմանագրերի պայմանների մշակման աշխատանքներին, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հարցերի քննարկմանը;
  • Բողոքների (գանգատների) պատասխանները նախապատրաստելու նպատակով վերահսկողություն իրականացնել կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան տեղեկանքներ, հաշվարկներ, պարզաբանումներ և այլ նյութեր ժամանակին ներկայացնելու նկատմամբ;
  • Մասնակցել ընկերության գործունեության ընթացքում ծագած իրավական հարցերի ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստմանը;
  • ՀՀ օրենսդրության և դրանց մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկացնել ընկերության աշխատողներին, ընկերության պաշտոնատար անձանց ծանոթացնել նրանց գործունեության հետ կապված իրավական ակտերին:
Required Qualifications:
  • Բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթություն;
  • Նոր ավարտած թեկնածուները նույնպես կարող են դիմել:
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.