Job Description

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ «Շենգավիթ» մասնաճյուղի Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

Responsibilities:
  • Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
  • Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
  • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
  • Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։
  • Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում
Required Qualifications:
  • Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
  • Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
  • Վաճառքի հմտություններ,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Skills:
  • LS Banking
Additional Information:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Note:

✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.