Job Description
Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամը համալրում է իր գնումների թիմը։
Մասնագետը կմասնակցի գնումների պլանների կազմմանը և իրականացմանը, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմանը, գնումների ընթացակարգերի կազմակերպմանը, առաջարկների ընդունման և գնահատման գործընթացներին, ինչպես նաև համապատասխան հաշվառման և փաստաթղթաշրջանառության վարմանը։
Պաշտոնը նախատեսում է սերտ համագործակցություն թիմի անդամների և տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ուստի կարևոր են ՀՀ գնումների օրենսդրության իմացությունը, հաղորդակցման և բանակցությունների հմտությունները, ուշադրությունը մանրուքների նկատմամբ և միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողությունը։
- Մասնակցել Հիմնադրամի տարեկան և ընթացիկ գնումների պլանների կազմմանը և իրականացմանը։
- Նախապատրաստել գնումների ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարություններ, հրավերներ և այլ նյութեր։
- Ապահովել գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի կազմումը` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
- Մասնակցել առաջարկների ընդունման, գնահատման և ամփոփման գործընթացներին։
- Վարել գնումների գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվառումներ և փաստաթղթաշրջանառություն։
- Բակալավրի/մագիստրոսի որակավորում տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման ոլորտներում,
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների, ապրանքների , ծառայությունների և աշխատանքների գնումների ոլորտում,
- գնումների մասնագետի որակավորման առկայություն,
- ՀՀ գնումների օրենսդրության, ընթացակարգերի և պահանջների լավ իմացություն,
- գրավոր և բանավոր հաղորդակցման, ինչպես նաև բանակցությունների վարման ունակություններ,
- ռազմավարական մտածողություն, աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ,
- թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություններ,
- մասնագիտական հաղորդակցման հմտություններ՝ խմբի անդամների, շահագրգիռ կողմերի, գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցությունն ապահովելու համար,
- ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ՝ միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և առաջադրված վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
- Business management
- Procurement operations
- Finance
- RA Procurement Legislation
✨ Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
