About Պապիրուս Գլոբալ ՍՊԸ
Պապիրուս գլոբալ ՍՊԸ-ն հիմադրվել է 2007 թվականին։ Իր գոյության ավելի քան տասնհինգ տարիների ընթացքում ընկերությունը թղթի մատակարարից վերածվել է տպագրական արդյունաբերության համակարգային ինտեգրատորի: Մենք ուղղակի համագործակցում ենք թուղթ արտադրող միջազգային խոշոր կազմակերպությունների հետ, որը թույլ է տալիս առաջարկել հարմար գներ և լայն տեսականի։ Այսօր Պապիրուս գլոբալ ՍՊԸ-ն առաջարկում է տպագիր արտադրանքի համար նախատեսված նյութերի լայն տեսականի՝ թուղթ, ստվարաթուղթ, փայլաթիթեղ, ինքնապատճենահանող և ինքնասոսնձվող նյութեր, թաղանթներ, սոսինձներ և կազմարարական նյութեր: