Overview

Evoca-ն փնտրում է Գործառնական Ռիսկերի Կառավարման թիմի ղեկավարի, ով պատասխանատու է լինելու ռիսկ մշակույթի գնահատման և տարածման, ինչպես նաև ԳՌ դաշբորդի պատրաստման համար:

Responsibilities:
  • Գործառնական ռիսկերի բացահայտում, գնահատում և մոնիթորինգ;
  • Գործառնական ռիսկերի կառավարման իրավական ակտերի մշակում;
  • Պատահարների բազաների հավաքագրում, վարում և վերլուծություն;
  • KRI-ների սահմանում, արդյունքների վերլուծություն, դեշբորդերի պատրաստում;
  • RCSA գործընթացի իրականացում և թեստավորում;
  • Բիզնես գործընթացների գույքագրում և քարտեզագրում;
  • Ռիսկ մշակույթի գնահատում` արդյունքների հիման վրա առաջարկների ներկայացում;
  • Բանկի աշխատակիցների համար թրեյնինգների իրականացում;
  • Սերտ համագործակցություն բանկի այլ ստորաբաժանումների հետ:
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտներում;
  • Վիճակագրության, հավանականության տեսության, և գործառնական ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն;
  • Բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն;
  • «ՀԾ-Բանկ» ծրագրի իմացություն,
  • Ռիսկերի կառավարման FRM, FRR, PRM կամ այլ միջազգային սերտիֆիկատի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
  • Python, SQL կամ R ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
  • Կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ;
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.