Overview
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում արտադրության աշխատակիցների 18-45 տարեկան։
- Վերացնել զարդերի նկատելի թերությունները և անհարթությունները
- Իրականացնել ոսկերչական զարդերի լվացում փրփրաջրերով
- Հաստոցի միջոցով երկաթյա ժապավեններից ու ձողերից ստանալ մետաղյա թելեր
- Իրականացնել արտադրական այլ աշխատանքներ
- Աշխատելու ցանկություն
- Լավ տեսողություն
- Ուշադրություն
- Արագաշարժություն
About Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա ՍՊԸ
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։