Overview
Երևանի ոսկերչական ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում քիմիկի:
- Իրականացնել արտադրատեսակների նմուշների լաբորատոր փորձարկումներ, ամրության ստուգում և չափումներ
- Պատրաստել և հարգորոշել նմուշները
- Կազմել լաբորատոր աշխատանքների արձանագրություններ, ստուգել և փաստաթղթավորել պատրաստի արտադրանքի բնութագրեր
- Մասնակցել բաղադրատոմսերի մշակման ու փորձարկման գործընթացին
- Հետևել որակի ապահովման և վերահսկման համակարգի կատարմանը՝ համաձայն ընդունված չափանիշների և պահանջների
- Կազմակերպել և համակարգել լաբորատոր հանգույցների և սարքավորումների անվտանգ աշխատանքը, ապահովել և վերահսկել արտադրական գործընթացը՝ տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված և պաշտոնից բխող այլ հանձնարարություններ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Լաբորատորիայում աշխատանքի տեսական և պրակտիկ գիտելիքներ
- Աշխատանքային փորձը արտադրական ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
- Համակարգչային գիտելիքներ (մասնավորապես MS Office-ի իմացություն)
About Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա ՍՊԸ
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։