Overview

Evoca-ն փնտրում է Պայմանագրային ապահովման բաժնի գլխավոր մասնագետի, ով պատասխանատու է լինելու պայմանագրերի մշակման, կազմման, ստուգման և վերանայման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Evoca-ն ձգտում է ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
– բժշկական ապահովագրություն;
– տոնական և տարեվերջյան բոնուսներ;
– բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ;
– վճարվող հանգստյան օրեր;
– սպորտ փաթեթ;
– անգլերեն լեզվի դասընթացներ;
– շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Responsibilities:
  • Բանկի օգտին գրավադրվող գույքի հանդեպ առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, եզրակացության տրամադրում;
  • Բանկի գործունեության ընթացքում կիրառվող պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում, մատուցվող ծառայությունների հրապարակային պայմանների (օֆերտաների, համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմանների), հայտ-պայմանագրերի պարբերաբար վերանայում և ՀՀ օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտ փոփոխությունների իրականացնում;
  • Վարկային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում;
  • Բանկի և կոնտրագենտների միջև կնքվելիք պայմանագրերի մշակում, կազմում և ստուգում;
  • Բանկի անունից հանդես գալու լիազորագրերի կազմում, դրանց գործողության ժամկետներին հետևում և անհրաժեշտության դեպքում դրանց գործողության ժամկետի երկարացում;
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բանկի կանոնադրության խմբագրում, հավաքագրում և նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ԿԲ ներկայացնում;
  • Բանկի կողմից ծառայությունների պատվիրակման նպատակով ԿԲ նախնական համաձայնությունը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթի հավաքագրում և ԿԲ ներկայացում;
  • Պայմանագրերի դրույթների պարզաբանման կամ փոփոխության վերաբերյալ հաճախորդների դիմումներին պատասխանում։
Required Qualifications:
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն;
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական կամ պայմանագրային ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ բանկայինում;
  • ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմացություն;
  • ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերի իմացություն;
  • Ֆինանսական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն;
  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
  • Կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ;
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.