Overview

.
Ա․ Մշակել առաջնորդության վերաբերյալ ուսումնական ծրագիր և մոդուլ՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով հետևյալ թեմաներով.
– Առաջնորդության հմտություններ
– Ռազմավարական մտածողություն և ազդեցություն
– Համայնքի մոբիլիզացում
– Հանրային մասնակցություն
– Ուսուցման գործընթացի ինքնագնահատում
– Փափուկ/կյանքի հմտություններ
– Ոչ ֆորմալ կրթություն
– Քոուչինգ և մենթորություն

Բ․ Մշակված մոդուլների հիման վրա ստեղծել առաջնորդության և սոցիալական ազդեցության սկզբունքների վերաբերյալ էլեկտրոնային դասընթաց։ Առաջարկել հարթակ դասընթացը տեղադրելու համար և համապատասխանեցնել դասընթացը հարթակի պահանջներին (անհրաժեշտության դեպքում ներգրավելով էլեկտրոնային դասընթացներ մշակող մասնագետի)։ Հարթակի վերջնական ընտրությունը կիրականացվի «STRIVE» թիմի ներգրավվածությամբ:

Գ․ Անցկացնել դասընթացավարների հնգօրյա վերապատրաստում (ToT) 11 երիտասարդների/կամավորների/ակտիվ քաղաքացիների համար։ Վերապատրաստումը նաև կներառի առցանց քոուչինգ և անհատական աջակցություն 3 ամսվա ընթացքում՝ օժանդակելու կամավորների ներգրավվածությանը, նոր կապերի հաստատման հնարավորություններին և հմտությունների կիրառմանը։

Դ․ Աջակցել վերապատրաստված անձանց հավաքագրելու 132 երիտասարդների առաջնորդության էլեկտրոնային դասընթացը, անցանց վերապատրաստման դասընթացը և քոուչինգն անցնելու նպատակով:

Ե․ Տրամադրել վերջնական փաթեթը՝ էլեկտրոնային դասընթացը և մոդուլները (հայերեն, էլեկտրոնային տարբերակ, որը կներառի նաև լրացուցիչ նյութեր և հղումներ ռուսերեն/անգլերեն ուսուցման համար):

Ծանուցում․ Վերապատրաստումները կանցկացվեն ոչ ֆորմալ կրթության սկզբունքների և գործիքների հիման վրա՝ պահպանելով ամբողջական մոտեցումը, ապահովելով ուսուցողակենտրոն, հարմարեցված և մասնակցային լինելը: Անցանց վերապատրաստումը կառաջարկի ինտերակտիվ սեսիաներ, ինչպիսիք են թիմերի կառուցման վարժություններ, աշխատանքային հանդիպումներ, խմբային աշխատանքներ, վերլուծելու (reflection) սեսիաներ, դեպքի ուսումնասիրում, սիմուլյացիոն խաղեր և ուսուցման սեսիաներ, որոնք օգտագործում են մասնակիցների առկա ռեսուրսները (օրինակ․ Բաց տարածքի տեխնոլոգիա): Մշակված էլեկտրոնային դասընթացը և մոդուլները հասանելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

I. Պայմանագրի կնքման օրվանից 15 օր անց. Նախնական հաշվետվություն՝ ժամանակացույց, աշխատանքային պլան, շահառուների, գործընկերների ցանկ (Պայմանագրի ընդհանուր գումարի 20%-ի վճարում)

II. Պայմանագրի կնքման օրվանից 2 ամիս անց. Մշակված ուսումնական ծրագիր և մոդուլ էլեկտրոնային դասընթացի հաշվետվություն, էլեկտրոնային դասընթացի հարթակ (Պայմանագրի ընդհանուր գումարի 30% վճարում)

III. Պայմանագրի կնքման օրվանից 2,5 ամիս անց. Էլեկտրոնային դասընթացի ադապտացում և հնգօրյա վերապատրաստումների անցկացում (Պայմանագրի ընդհանուր գումարի 30% վճարում)

IV. Պայմանագրի կնքման օրվանից 3,5 ամիս անց. Քոուչինգ և վերապատրաստվածների աջակցություն երիտասարդների հավաքագրման և վերապատրաստման համար (Պայմանագրի ընդհանուր գումարի 10% վճարում)

V. Պայմանագրի կնքման օրվանից 4 ամիս անց. Վերջնական փաթեթի և հաշվետվության ներկայացում (Պայմանագրի ընդհանուր գումարի 10% վճարում)

Ծանոթություն․ Նախատեսված աշխատանքի վճարումը կկատարվի հաշվետվության հանձնման ընդունման ակտը ստորագրելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն;
  • Առաջնորդության հմտությունների մասին գերազանց գիտելիքներ;
  • Դասընթացավարի փորձ ոչ ֆորմալ կրթության ոլորտում (առնվազն 3 տարի);
  • Մոդուլներ մշակելու փորձ;
  • Դասընթացավարների վերապատրաստման (ToT) պլանավորման և անցկացման փորձ;
  • Էլեկտրոնային դասընթացների ստեղծման փորձ (կդիտվի որպես առավելություն);
  • Միջազգային նախագծերում աշխատելու փորձ;
  • Հայերենի գերազանց իմացություն;
  • Գրելու գերազանց հմտություն;
  • Վերլուծական գերազանց հմտություն;
  • Հաղորդակցման գերազանց հմտություն;
  • Անհատական ​​և թիմային աշխատանքի կարողություն;
  • Անգլերենի իմացությունը ցանկալի է:
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.