Overview

Իրավաբան – նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:

Responsibilities:
  • Թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում;
  • Թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝
օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով;
  • Աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում;
  • Մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:
Required Qualifications:
  • Իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն;
  • ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն;
  • Իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ;
  • Միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն;
  • Իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն;
  • Ռուսերենի գերազանց իմացություն;
  • Անգլերեն և/կամ այլ օտար լեզվի իմացություն կհամարվի առավելություն;
  • Արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն;
  • Իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն։

Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience.
Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.