Overview

Սինեմա Սթար Ըկերությունն աշխատանքի է հրավիրում հմուտ, կազմակերպված, աշխատանքի մեջ կատարելության ձգտող Ավագ մեխանիկ-մեխանիկի:
Ավագ մեխանիկ-տեխնիկի գործունեության հիմնական նպատակն է ապահովել ընկերության սարքավորումների անխափան աշխատանքը:

Responsibilities:
  • Կազմակերպել Տեխնիկական շահագործման բաժնի աշխատանքները,
  • Հետևողական լինել սարքավորումների տեխնիկապես անխափան աշխատանքին,
  • Վերանորոգել խաղային գոտիում գտնվող մեխանիկական, տեխնիկական սարքավորումները,
  • Վերահսկել սարքավորումների էլեկտրական մասի ապահով աշխատանքը,
  • Իրականացնել խաղային ատրակցիոնների, լաբիրինթի տեխնիկական սպասարկում,
  • Սպասարկել և շահագործման հանձնել խաղասրահի այլ սարքավորումներ՝ արտադրող ընկերության ցուցումներին և տեխնիկական անձնագրերին համապատասխան,
  • Իրականացնել տեխնիկական շահագործման վերաբերյալ (օրական և ամսական) փաստաթղթաշրջանառության վարումը,
  • Տիրապետել էլեկտրոնային սխեմաներին և մեխանիկական գծագրերին, որոնք օգտագործվում են նշված տեսակի աշխատանքները կատարելու համար,
  • Կազմել անհրաժեշտ նյութերի և պահեստային մասերի ձեռքբերման ցուցակ և պատվիրել,
  • Վերահսկել պատասխանատվության տակ գտնվող ապրանքանյութական արժեքների պահպանությունը, իրականացնել ապրանքանյութական արժեքների գույքագրում,
  • Վերահսկել սպասարկող անձնակազմի աշխատանքը տեխնիկական և անվտանգության գծով,
  • Մշակել և ներկայացնել գործունեությանը վերաբերող առաջարկություններ, եզրակացություններ,
  • Վերապատրաստել իր ենթակայության տակ գտնվող մեխանիկ-տեխնիկի:
Required Qualifications:

Որակավորում՝ Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է էլելտրոտեխնիկական)

Հմտություններ և գիտելիքներ՝

  • Ոլորտի գիտելիքներ
  • Համակարգչային հմտություններ
  • Արագ կողմնորոշման և որոշումներ կայացման ունակություն

Փորձառություն՝ 2-5 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում

Լեզվի իմացություն՝ Ռուսերենի՝ մասնագիատական հաղորդակցում

Benefits:
Գործող մոտիվացիոն ծրագիր
Additional Information:
Դիմելու ընթացակարգ՝ Սույն պաշտոնին դիմելու համար Ձեր ինքնակենսագրությունը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին: Ետադարձ կապը համապատասխան թեկնածուների հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

About Cinemastar Company LLC

Առաջին ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍԸ Հայաստանում

«Սինեմա Սթար»-ը ռուսաստանյան կինոթատրոնների ցանց է՝ տեղակայված Ռուսաստանի և Հայաստանի ավելի քան 16 քաղաքներում:
«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով:

Կինոթատրոնը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով.
ԱՌԱՋԻՆԸ և ՄԻԱԿԸ Հայաստանում՝ 360 աստիճան ձայնային հզորությամբ «DOLBY ATMOS», «Dolby Digital Surround EX», պրոյեկտորներ` «Christie», աշխարհահռչակ «Volfoni» ընկերության 3D սարքավորումներ:

Հանգստի և ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ «Play Lab»-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր ցանկացած ճաշակի համար՝ բոուլինգ, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ:

 

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.