Overview
«Վինինվեստ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գլխավոր հաշվապահի:
Գլխավոր հաշվապահը պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման և ֆինանսական ռեեստրային գործունեության իրականացման հետ կապված բոլոր գործառույթների համար, սույն շրջանակներում ընդունված որոշումների, կատարված/համակարգված աշխատանքների և արդյունքների համար՝ օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:
Responsibilities:
Գլխավոր հաշվապահի հիմնական պարտականություններն են՝
- Հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների ժամանակին կազմում ու համապատասխան մարմիններին ներկայացում
- Ընկերության գործունեությունից բխող, ՀՀ Օրենսդրությանը համապատասխան հաշվետվությունների պատրաստում
- Ընկերության աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքների ապահովում
- Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների ապահովում
- Կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգում և հաշվառում
- Կառավարչական հաշվետվությունների ամբողջականության ու Ճշգրտության վերահսկողություն
- Ներմուծման շարունակական գործընթացի ավարտական փուլում, մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, մաքսային գործակալի և կազմակերպության լիազորված անձի կողմից կատարվող գործառույթների վերահսկողություն
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության իրականացում
- Ընթացիկ իրականացվող շինարարությունների և շին. աշխատանքների ընթացքում, նախապես պլանավորված ռեեստրային բազաների ստեղծում, կատարողական ակտերի կազմման համար և դրանց իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ աշխատանքների վերահսկողություն
- Պայմանագրերի, համաձայնագրերի, հանձնման ընդունման և այլ իրավական ակտերի կազմում
- Ներքին և արտաքին գործընկերների հետ կնքվող պայմանագրերի ֆինանսական բաղկացուցչի վերահսկողություն
- Ընկերության հաստատված ձևաչափերին համապատասխան ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների (Ֆին.պլանավորում հարաբերակցված ժամկետային, վերլուծական իրավիճակին) պատրաստում
- Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխությունների հետևում և հաշվապահության վարում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
- Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության շրջանակներում գործող օրենսդրությանը համապատասխան, ընդունված որոշումների, կատարված/համակարգված աշխատանքի և արդյունքների ողջ պատասխանատվության կրում:
Required Qualifications:
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
- Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) հաշվապահության, ֆինանսների բնագավառներում
- Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական կառավարման և հաշվապահության բնագավառներում
- Հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագրի, ֆինանսական տվյալների վերլուծության գերազանց իմացություն
- Հայերեն, ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- MS Office- ի գերազանց իմացություն
- Գերազանց վերլուծական հմտություններ
- Արդյունքների ստացման նպատակասլացություն
- Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ
- Կառավարման հմտություններ
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
- Համագործակցում/թիմային աշխատանք
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ
Additional Information:
Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.