Overview
Կարիերայի Կենտրոնը իր պատվիրատու ընկերության համար փնտրում է Դեվելոփմենթի Նախագծերի Ղեկավար, ով կառավարելու է Դեվելոփմենթի նախագծի ամբողջական ցիկլը՝ կոնցեպտից մինչև շահագործման հանձնում: Պատվիրատու կազմակերպությունը կառուցապատող ներդրումային ընկերություն է: Այն վերջերս է մուտք գործել հայաստանյան կառուցապատման շուկա, սակայն արդեն իսկ հասցրել է նախագծել և ընթացք տալ մի շարք խոշոր ծրագրերի։
Responsibilities:
- Դեվելոփմենթի նախագծի ամբողջական ցիկլի կառավարում՝ կոնցեպտից մինչև շահագործման հանձնում;
- Շուկայի վերլուծություն, հողամասերի ընտրություն, due diligence-ի իրականացում;
- Նախագծողների, ճարտարապետների, ենթակապալառուների և պետական մարմինների հետ համագործակցության կազմակերպում և համակարգում;
- Նախագծային պլանների, ժամանակացույցերի և բյուջեների մշակում և վերահսկում;
- Ֆինանսական մոդելավորում և ներդրումային գրավչության գնահատում (NPV, IRR, վերադարձի ժամկետներ և այլն);
- Ներդրողների, բանկերի և այլ շահագրգիռ կողմերի հետ աշխատանք;
- Տենդերների կազմակերպում և պայմանագրերի կնքում ենթակապալառուների ու մատակարարների հետ;
- Շինարարական աշխատանքների վերահսկում՝ ըստ նախագծային փաստաթղթերի, ժամանակացույցի և բյուջեի;
- Նախագծերի հետ կապված վարչական և իրավաբանական հարցերի կարգավորում;
- Թիմի կառավարում և փոխկապակցված ստորաբաժանումների գործունեության համակարգում։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարապետության, դեվելոփմենթի, նախագծերի կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեվելոփմենթի, շինարարության կամ ներդրումային նախագծերի ոլորտում;
- Քաղաքաշինական կարգավորումների և պետական մարմինների հետ աշխատանքի փորձ;
- Ֆինանսական վերլուծության և բյուջեի կառավարման հմտություններ;
- MS Project, AutoCAD, ArchiCAD, Revit, Excel (առաջադեմ մակարդակ) ծրագրերի իմացություն;
- Ենթակապալառուների, ճարտարապետների, նախագծողների հետ համագործակցության փորձ;
- Համոզիչ բանակցություններ վարելու, պայմանագրեր կնքելու և ռիսկեր կառավարելու ունակություն;
- Առաջնորդության, ռազմավարական մտածողության, պատասխանատվության և սթրեսակայունության բարձր մակարդակ։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.