Overview

Evoca-ն փնտրում է Թվային զարգացման մասնագետի, ով կմասնակցի ներդրվող/արդիականցվող պրոդուկտի մշակմանը, ինչպես նաև կսահմանի պրոդուկտի բիզնես նպատակները։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Evoca-ն ձգտում է ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
– բժշկական ապահովագրություն;
– Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ;
– տոնական և տարեվերջյան բոնուսներ;
– բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ;
– վճարվող հանգստյան օրեր;
– սպորտ փաթեթ;
– անգլերեն լեզվի դասընթացներ;
– շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Responsibilities:
  • Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան թվային պրոդուկտների ստեղծում;
  • QR համակարգերի նախագծում և իրականացում;
  • Ինտեգրացիաների իրականացում;
  • Նոր բանկային պրոդուկտների ներդրման կամ առկա բանկային պրոդուկտների զարգացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում;
  • Պրոդուկտի իրականացման ճանապարհային քարտեզի կազմում;
  • Պրոդուկտի շահութաբերության գնահատում;
  • Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ ձեռքբերված բիզնես պայմանավորվածությունների հիման վրա պայմանագրերի/համաձայնագրերի կնքում;
  • Թվային պրոդուկտների ուսումնասիրություն, պլանավորում և զարգացում։
Required Qualifications:
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական պրոդուկտների մշակման ոլորտներում;
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն;
  • Պրոդուկտի ճանապարհային քարտեզի (Product Roadmp) պլանավորման փորձ;
  • Պրոդուկտի գաղափարի ստեղծման, մշակման, եկամուտի և գնագոյացման գնահատման սշխատանքային փորձ;
  • ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
  • Կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ;
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.