Overview
Evoca-ն փնտրում է Թվային պրոդուկտների կրտսեր մասնագետի, ով պատասխանատու է լինելու օրակարգերի կազմման, հանդիպումների կազմակերպման համար, ինչպես նաև աջակցելու է թիմին պրոդուկտների զարգացման և բարելավման գործում։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Evoca-ն ձգտում է ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
– բժշկական ապահովագրություն;
– Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ;
– տոնական և տարեվերջյան բոնուսներ;
– բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ;
– վճարվող հանգստյան օրեր;
– սպորտ փաթեթ;
– անգլերեն լեզվի դասընթացներ;
– շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
- Պրոդուկտների զարգացման գործընթացի աջակցում;
- Շուկայի հետազոտությունների պատրաստում և վերլուծություն;
- Պրոդուկտների ռազմավարությունների մշակում;
- Հաճախորդների կարծիքների հավաքագրում և մշակում;
- Հանդիպումների կազմակերպում, փաստաթղթերի ընթացքի վարում, պատասխանների և նյութերի վերանայման գործընթացի ժամանակին ապահովում;
- Տեղեկությունների հավաքագրում և բազաների կառավարում;
- Հանդիպումների, քննարկումների և հրավերների կազմակերպում, քննարկումների արդյունքները գրանցում և վերահսկում:
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում;
- 1 տարվա աշխատանքային փորձ թվային պրոդուկտների ոլորտում;
- Առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Կազմակերպչական, հաղորդակցման և ներկայացման զարգացած հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.