Overview

Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաների ռազմավարական և գործառնական կարողությունների հզորացմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր

Հրապարակման ամսաթիվ՝ 9 օգոստոսի 2024թ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Շարունակական հիմունքներով 15 սեպտեմբերի 2024թ – 30 սեպտեմբերի 2025թ

ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը («ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր») հրապարակում է No. APS-2024/001-CAPBLD-for-Associations ծածկագրով Տարեկան ծրագրային հայտարարություն (ՏԾՀ)՝ իր գործունեությանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներ տրամադրելու նպատակով («Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր»): Դրամաշնորհները կտրամադրվեն և կիրականացվեն դրամաշնորհները կարգավորող ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության կանոնակարգերի, ինչպես նաև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականության համաձայն:

«Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի» միջոցով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաների արտադրողականությունը: Հզորացնելով իրենց ներքին կազմակերպական կարողությունները, ասոցիացիաները կարող են էապես նպաստել ոլորտային համախմբվածությանը և մրցունակության բարձրացմանը:

Այս ՏԾՀ-ի թիրախն է բացահայտել գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաները, որոնք ցանկանում են հզորացնել իրենց ռազմավարական և գործառնական կարողությունները: «Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիրն» ուղղված է Հայաստանի տնտեսության այս առանցքային ոլորտների դիմակայունության և մրցունակության հզորացմանը՝ զինելով ասոցիացիաներին հմտություններով, գիտելիքներով և ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են իրենց անդամներին արդյունավետորեն աջակցելու և գյուղատնտեսության, զբոսաշրջության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների մրցունակությանը նպաստելու համար:

Այս ՏԾՀ-ի շրջանակներում «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից առանձին դրամաշնորհային նախագծերին տրամադրվող աջակցությունը նախատեսվում է նվազագույնը $20,000-ից մինչև առավելագույնը $70,000, ընդ որում դրամաշնորհները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով: Հայտատուի մասնակցային ներդրումը կազմելու է ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 10%, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների: Իրավասու ծախսերը կազատվեն ՀՀ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հարկազատման պաշտոնական նամակի շնորհիվ, որը կտրամադրվի դրամաշնորհառուներին պաշտոնական հաշվետվություն ներկայացնելու համար: Առանձին դրամաշնորհային նախագծերի իրականացման ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 ամիս՝ մեկնարկելով 2025թ. մարտի 1-ից հետո և ավարտվելով 2026թ. սեպտեմբերի 30-ից ոչ ուշ։

Required Qualifications:
Հայտատուները պետք է խստորեն պահպանեն սույն ՏԾՀ-ի պահանջները: Դրամաշնորհի հայտերը կարելի է ներկայացնել անգլերեն կամ հայերեն լեզվով։ Դրամաշնորհի հայտերն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով և բացառապես Հավելված 1-8-ում ներկայացված ձևաչափով:

Սույն ՏԾՀ-ին առնչվող ցանկացած արձագանքի դեպքում խնդրում ենք նշել APS-2024/001-CAPBLD-for-Associations ծածկագիրը։ ՏԾՀ-ին առնչվող ցանկացած հարց պետք է ներկայացվի «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝ [email protected] հասցեով: Հարցերը պետք է ներկայացնել գրավոր։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։ Հարցերն ու պարզաբանման հարցումները, ինչպես նաև դրանց պատասխանները, որոնք, ըստ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հայեցողության, կարող են հետաքրքրել այլ հայտատուների, կտրամադրվեն սույն ՏԾՀ-ով հետաքրքրված և հայտեր ներկայացնելու ցանկություն հայտնած կառույցներին։ Միմիայն «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրված գրավոր պատասխանները կհամարվեն պաշտոնական և դերակատարում կունենան ՏԾՀ-ի գործընթացում ու հետագա գնահատման ընթացքում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կամ որևէ այլ կառույցի աշխատակցի տրամադրած ցանկացած բանավոր տեղեկություն չի կարող համարվել սույն ՏԾՀ-ի մասով որևէ հարցի պաշտոնական պատասխան։
Please note: Our intelligent job search engine discovered this job and republished it for your convenience. Please be aware that the job information may be incorrect or incomplete. The job announcement remains the property of its original publisher. To view the original job and its full details, please visit the job's URL on the owner’s page.

Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.