Overview
Evoca-ն փնտրում է փորձառու Հաշվապահի, ով պատասխանատու կլինի հիմնական միջոցների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Evoca-ն ձգտում է ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
– բժշկական ապահովագրություն,
– Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
– տոնական և տարեվերջյան բոնուսներ,
– բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
– վճարվող հանգստյան օրեր,
– սպորտ փաթեթ,
– անգլերեն լեզվի դասընթացներ,
– շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն);
- Միջազգային որակավորման առկայությունը (ACCA) կդիտվի որպես առավելություն;
- Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն;
- ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն;
- MC office ծրագրերի իմացություն;
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Հաղորդակցման զարգացած հմտություններ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
- Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառում;
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում;
- Հիմնական միջոցների հաշվառում կամ աշխատավարձի հաշվառում;
- Լիզինգի հաշվառում;
- Վարչական և գործառնական ծախսերի հաշվառում;
- Ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.