Overview
«Վինինվեստ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի:
Հաշվապահը պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման հետ կապված բոլոր գործառույթների համար` օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:
Responsibilities:
Հաշվապահի հիմնական պարտականություններն են՝
- Ամսական հարկային հաշվետվությունների կազմում՝ թղթային և էլեկտրոնային (ԱԱՀ, Եկամտային հարկ, Հարկային տեղեկանք ստացված և դուրս գրված հաշիվների, թղթային տարբերակով ստացված հաշիվների, վիճակագրություն)
- Շաբաթական ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների կազմում վերադասի համար
- Ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
- Էլեկտրոնային ֆայլում հաշիվների մուտքերի և փոխանցումների լրացում
- Պահեստի մուտքերի և ելքերի մուտքագրում
- Կազմակերպության կողմից իրականացվող շինարարության համար ամսական կատարողական ակտերի և ամենօրյա ապրանքների ելքերի մուտքագրում կատարողականի համար նախապես կազմված էլեկտրոնային ֆայլում
Required Qualifications:
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
- Կրթական աստիճան հաշվապահության, ֆինանսների, բնագավառներում
- Առնվազն 2 տարվա փորձ ֆինանսական կառավարման և հաշվապահության բնագավառներում,
- Հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագրի գերազանց իմացություն
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- MS Office- ի գերազանց իմացություն
- Վերլուծական հմտություններ
- Արդյունքների ստացման նպատակասլացություն
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
- Համագործակցում/թիմային աշխատանք
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ
- Պարտաճանաչություն
Additional Information:
Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Please clearly mention that you have heard of this job opportunity on https://ijob.am.